Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Հայաստանյան երրորդ ամենամյա միկրոէլեկտրոնիկայի օլիմպիադային մասնակցել են 115 մասնակիցներ` պայքարելով 17 մրցանակի համար: Այս տարի մասնակիցներ են ավելացել նաև Գյումրուց: Օլիմպիադայի ամենամյա անցկացումը վկայում է Հայաստանում միկրոէլեկտրոնիկայի նախագծման ոլորտի զարգացման առաջընթացի մասին: Մրցույթին մասնակցել են մինչև 30 տարեկան լավագույն և ամենաշնորհալի հայ ճարտարագետները: Օլիմպիադայի նպատակներն են` խթանել հետաքրքրությունը միկրոէլեկտրոնիկայի նկատմամբ, մրցակցության ոգի հաղորդել կրթական գործընթացին և բացահայտել երիտասարդ ճարտարագետների գիտելիքների խորությունը կրթական ծրագրերում հնարավոր շտկումներ մտցնելու նպատակով:
Օլիմպիադան անցկացվել է երկու փուլով: Առաջին` ստուգարքային փուլում, որը Գյումրում անցկացվեց սեպտեմբերի 16-ին, իսկ Երևանում` 18-ին, մասնակիցներին տրվել են թեստեր և համեմատար պարզ առաջադրանքներ: Լավագույն մասնակիցներն անցան երկրորդ փուլ, որի ընթացքում մրցույթը առավել բարդ էր և պահանջում էր ճշգրիտ լուծումներ տալ բարդ առաջադրանքներին: Առաջին փուլում ընդգրկված 115 մասնակիցներից (որոնցից 15-ը Գյումրուց) 32-ը (որոնցից 5-ը Գյումրուց) անցան երկրորդ փուլ: Սինոփսիսի կողմից կազմակերպած երեկոյան ընդունելության ընթացքում կհայտարարվեն հաղթողները:
«Միկրոէլեկտրոնիկայի օլիմպիադայի անցկացումը Հայաստանում, ինչպես և այս ոլորտի զարգացումը խթանող նմանատիպ միջոցառումները, անկասկած, նպաստում են մեր երկրում տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում ձևավորված լավագույն ավանդույթների պահպանմանն ու ժամանակի պահանջներին համահունչ զարգացմանը»,-ասել է ՀՀ Վարչապետ Տիգրան Սարգսյանը:
«Այսպիսի օլիմպիադաները շատ օգտակար են մեզ համար: Այս օիմպիադան օգտակար է երեք առումներով. Նախ` մենք պատրաստվում ենք դրան մասնակցելուն, երկրորդ` ստուգում ենք մեր գիտելիքները և երրորդ` վերլուծում արդյունքնրեն ու աշխատում դրանց շտկման վրա»,-ասել է մագիստրատուրայի առաջին կուրսի ուսանող Էդուարդ Բաբայանը:
Հայաստանյան առաջին միկրոէլեկտրոնիկայի օլիմպիադան անցկացվել է 2006թ սեպտեմբերի 22-26: Առաջին փուլի 82 մասնակիցներից 32-ը անցել են երկրորդ փուլ: Հայաստանյան երկրորդ միկրոէլեկտրոնիկայի օլիմպիադան անցկացվել է 2007թ սեպտեմբերի 18-26: Առաջին փուլին մասնակիցների թիվը եղել է 118, որոնցից 48-ն անցել են երկրորդ փուլ:

Placeholder