Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 3-ը Երևանում տեղի կունենա «Սինոփսիսի շաբաթը Հայաստանում» միջոցառումների շարքը: Դրա շրջանակներում տեղի են ունենալու մի շարք կարևոր միջոցառումներ` Հայաստանյան ամենամյա երրորդ միկրոէլեկտրոնիկայի օլիմպիադան, ՏՏ ոլորտի լավագույն ուսանողներին և աշակերտներին ՀՀ նախագահի ամենամյա կրթական պարգևների շնորհման հանդիսավոր արարողությունը, ՀՀ նախագահի հետ ավանդական հանդիպումը Սինոփսիսում, 2008թ ավարտական արարողությունը, Ռուս-հայկական (Սլավոնական) պետական համալսարանի ուսանողներին Սինոփսիսի վկայականների հանձման արարողությունը, նախագահական կրթական պարգևների և միկրոէլեկտրոնիկայի օլիմպիադայի հաղթողների ընդունելությունը, համայնքային բարեգործական միջոցառումներ, հրավիրված մասնագետների դասախոսություններ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում (ԳԱԱ), Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում (ՀՊՃՀ), Երևանի պետական համալսարանում (ԵՊՀ) և Դիջիթեք'08 միջազգային ցուցահանդեսում:
Ինչպես հայտնեցին ընկերությունից, Սինոփսիսը տոնելու է իր վերջին արտադրանքի` GalaxyTM Custom Design-ստեղծումը: Այն էլեկտրոնային նախագծման ավտոմատացման (ԷՆԱ) արդյունաբերության առաջին մշակումն է` նախատեսված ժամանակակից խառն ազդանշանային նախագծերի իրագործման համար: Ստեղծված լինելով արտադրության համար` Galaxy Custom Design-ը հատուկ և թվային նախագծերի համար կարող է ապահովել համալիր լուծում` դրանով իսկ բարձրացնելով նախագծողի արտադրողականությունը:
«Հայաստանը շատ կարևոր ստորաբաժանում է Սինոփսիսի համար, և մենք այստեղի ճարտարագետներին ենք վստահում որոշ հսկայական մշակումներ: Galaxy Custom Design-ը վառ օրինակ է այն բանի, թե ինչ կարող են իրագործել հայաստանյան ստորաբաժանման ճարտարագետները, և մենք հպարտ ենք նրանց աշխատանքով»,-ասում է Սինոփսիս ընկերության նախագահ, գլխավոր օպերացիոն տնօրեն դոկտոր Չի-Ֆուն Չանը:
«Շատ երկրներում մեկ օրը բավական կլիներ դրա համար, սակայն Հայաստանում մեկ շաբաթը դժվարությամբ կաբավականացնի ամբողջ գործունեության ներկայացման համար: Ծրագիրը շատ հագեցած է և յուրաքանչյուրի հսկայական ջանքերի արտացոլանքն է: Ես անհամբերությամ եմ սպասում Սինոփսիսի շաբաթվան, տոնելու մեր հաջողությունները և առաջ շարժվելուª միասին իրագործելու համար մեր պլանավորած հսկայական աշխատանքը»,- ասաց Սինոփսիս ընկերության մարքեթինգի գծով փոխնախագահ, Սինոփսիս Արմենիա ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Ռիչ Գոլդմանը:

Placeholder