Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Միջազգային ֆինանսական ճգնաժամը կարող է ուղղակի և անուղղակի կերպով ազդել Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի վրա: Ասուլիսում նման տեսակետ հայտնեց ՏՏ ձեռնարկությունների միության տնօրեն Կարեն Վարդանյանը: Նա նշեց, որ ՏՏ արտադրանքի 80 տոկոսն արտահանվում է, իսկ դրա կեսն ուղարկվում է ԱՄՆ: Այս առումով ամերիկացի պատվիրատուների վիճակը կարող է ուղղակիորեն ազդել Հայաստանի ՏՏ ոլորտի վրա:
Բացի այդ, հաշվի առնելով այն փաստը, որ մեր երկիրը ստանում է մեծածավալ տրանսֆերտներ, և ցանկացած երկրում, որտեղից մենք տրանսֆերտներ ենք ստանում, իրավիճակի վատացում կարող է բերել ՏՏ արտադրանքի պատվիրատուների բազաների աստիճանական թուլացմանը:
Նա նաև հայտնեց, որ ցանկացած երկրում ֆինանսական ճգնաժամն ընկալվում է որպես ռազմական դրություն: «Սկսվել է ազգայնացման գործընթաց, ԱՄՆ գնում է իր ներդրումային հիմնադրամները, Ռուսաստանը` բանկերը»,-ասաց Կ. Վարդանյանը: Նրա կարծիքով, դա հստակ ազդակ է Հայաստանի համար, որպեսզի մենք հատուկ ուշադրություն դարձնենք տեղական արտադրողների, այդ թվում ՏՏ ոլորտի հանդեպ, որոնք արտահանում են իրենց արտադրանքը: Ճգնաժամից դուրս գալու համար նա առաջարկեց բարձրացնել հայրենական արտադրողների մրցունակությունը` ՏՏ օգտագործելու միջոցով:
«Ճգնաժամն ընդհանրապես կամ կործանավելու, կամ ավելի բարձր դիրքեր զբաղեցնելու հնարավորություն է»,-ասաց նա, ավելացնելով, որ պետք է մոբիլիզացնել ջանքերը` վերջինին հասնելու համար:

Placeholder