«DIGITEC 2008»-Ը ԿՄԵԿՆԱՐԿԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-ԻՆ
Տնտեսություն
14:58 01/10/2008

«DIGITEC 2008»-Ը ԿՄԵԿՆԱՐԿԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-ԻՆ

 Հոկտեմբերի 3-ին կմեկնարկի ամենամյա դարձած «DigiTec 2008» չորրորդ միջազգային ցուցահանդեսը: Միջոցառումն իր աշխատանքները կշարունակի մինչև հոկտեմբերի 5-ը: Լրագրողնրեի հետ հանդիպման ժամանակ ՏՏ ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը տեղեկացրեց, որ ցուցահանդեսը կբացի վարչապետ Տիգրան Սարգսյանը: Միջոցառումն ավանդապես կազմակերպվում է ՀՀ վարչապետի բարձր հովհաննու ներքո:

Ցուցահանդեսի հիմնական նպատակն է ՏՀՏ ընկերությունների, գործարար սպառողների և հասարակության միջև ստեղծել բարենպաստ միջավայր: Բացի այդ` ցուցահանդեսը հայաստանյան ՏՀՏ դաշտի իրական պատկերն ուսումնասիրելու, ընկալելու, ձեռքբերումներին ծանոթանալու, առկա մարտահարավերներն ու հնարավորությունները տեսնելու հնարավորություն է տալիս:
Նշենք, որ միջազգային ցուցահանդեսին մասնակցելու համար հայտ են ներկայացրել 50 տեղական և միջազգային կազմակերպություններ, որոնց թվում են նաև «Московский Телепорт» և «Softline» ընկերությունները:

Ինչպես նշեց էկոնոմիկայի նախարարության ՏՏ վարչության պետ Ժենյա Ազիզյանը, ցուցահանդեսում նաև կլինի էլեկտրոնային կառավարման տաղավար: Նա վստահեցրեց, որ տարեցտարի պետական հիմնարկների ներկայությունն այս տաղավարում մեծանում է:
Իր հերթին, Microsoft RA ընկերության նախագահ Գրիգոր Բարսեղյանը հայտնեց, որ յուրաքանչյուր տարի ցուցահանդեսի մասնակիցների թիվն ավելանում է, իսկ որակական մակարդակը` բարձրանում: Ցուցահանդեսի կազմակերպիչները նախատեսում են հավաքել 70 ընկերություն և ունենալ 12 000 այցելու:

Ցուցահանդեսը կանցկացվի Epygi office park-ի նորկառույց ցուցասրահում: Ցուցահանդեսի գլխավոր հովանավորը Microsoft RA ընկերությունն է, հովանավորը` Virage Logic ընկերությունը: DigiTec 2008-ի երեք աշխատանքային օրվա ընթացքում կանցկացվեն նաև կից միջոցառումներ` DigiTec-բիզնես լուծումներ ֆորումը, DigiTec-էլեկտրոնային կառավարում ֆորումը, DigiԼիֆ-սեմինարների շարքը:
Placeholder
«DIGITEC 2008»-Ը ԿՄԵԿՆԱՐԿԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-ԻՆ