ԵՎՍ 120 ՇՐՋԱՆԱՎԱՐՏ
Կրթություն, գիտություն
12:37 01/10/2008

ԵՎՍ 120 ՇՐՋԱՆԱՎԱՐՏ

Սինոփսիս ընկերության Կրթական ծրագրի մագիստրատուրայի 32 և բակալավրիատի 90 շրջանավարտներն այս տարի հաջողությամբ ավարտեցին իրենց ուսումը և պատրաստ են անցնել մասնագիտական աշխատանքի: Ըստ մասնագետների, շրջանավարտները համապատասխանում են ճարտարագիտության ոլորտում բարձրագույն միջազգային չափանիշներին:

Ավարտական արարողության ընթացքում Սինոփսիսի նախագահ և գործադիր տնօրեն Չի Ֆուն Չանը շրջանավարտներին շնորհեց ավարտական վկայականներ: «Ուրախ եմ գտնվել Հայաստանում և մասնակցել այս կարևորագույն ծրագրին, որը Հայաստանին ապահովում է էլեկտրոնային նախագծման մասնագետներով: Ակնկալում ենք շատ ավելի շրջանավարտություններ և Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ավելի ու ավելի շատ պրոֆեսիոնալների հետ աշխատելու հնարավորություն: Այս պրոֆեսիոնալները շատ վճռորոշ են Հայաստանի համար»,-ասաց Սինոփսիսի նախագահ և գլխավոր օպերացիոն տնօրեն Չի Ֆուն Չանը:

«Սինոփսիսի կողմից տրամադրված ծրագրային գործիքային միջոցների և տեխնոլոգիաների լայն ընտրանու նպատակասլաց օգտագործման շնորհիվ այսօրվա շրջանավարտները կհամալրեն ոլորտի առավել լավ պատրաստված մասնագետների բանակը»,-ասաց Հայաստանի Պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Ոստանիկ Մարուխյանը:

Այս ուսանողների դասավանդումն իրականացվում է Սինոփսիսի կողմից տրամադրված հատուկ կահավորած լսարաններում, որոնք գտնվում են թե' Սինոփսիսի և թե' համալսարանների տարածքներում և որտեղ յուրաքանչյուր ուսանող ցանցի միջոցով կարող է օգտվել EDA նախագծման նորագույն գործիքներից: Նշենք, որ Սինոփսիսը Հայաստանի Պետական ճարտարագիտական համալսարանի և Երևանի Պետական համալսարանի հետ համատեղ ստեղծեց միկրոէլեկտրոնիկայի ճարտարագիտական կրթության ուսումնական կենտրոններ:

Սինոփսիսը սկսել է իր գործունեությունը Հայաստանում 2004 թ.-ին, ՀՀ Կառավարության կողմից տեղեկատվական տեխնոլոգիաները (ՏՏ) երկրի զարգացման գերակա ուղղություն հռչակելուց անմիջապես հետո:
Placeholder
ԵՎՍ 120 ՇՐՋԱՆԱՎԱՐՏ