ADC` ԼԱՅՆԱՇԵՐՏ ԻՆՏԵՐՆԵՏԻ ԱՆՎՃԱՐ ՄԻԱՑՈՒՄ
Տնտեսություն
15:55 03/10/2008

ADC` ԼԱՅՆԱՇԵՐՏ ԻՆՏԵՐՆԵՏԻ ԱՆՎՃԱՐ ՄԻԱՑՈՒՄ

«Լայնաշերտ Ինտերնետ» տրամադրող առաջատար ընկերություններից «Արմենիան Դեյթաքոմ Քամփնիե ՓԲ-ն շարունակում է իր «Աշնանային անակնկալ» նախագիծը և հոկտեմբերի 3-ից մինչև հոկտեմբերի 15-ը ընկերությունը իր հաճախորդներին (ADC) առաջարկում է անվճար միացում ընկերության «Լայնաշերտ Ինտերնետ» ծառայություններին:

Նշենք, որ ակցիան միայն այն ընկերությունների համար է, որոնք կկնքեն պայմանագիր վերը նշված ժամանակահատվածում:

Ավելացնենք, որ «Արմենիան Դեյթաքոմ Քամփնիե ՓԲ ընկերությունը (ADC) հայ-նորվեգական համատեղ ընկերություն է, որը հիմնադրվել է 2006 թվականի ապրիլին:

Ընկերությունը ստեղծել է 21-րդ դարի հեռահաղորդակցության ցանց, որը ծածկում է Երևան քաղաքն ու իր արվարձաններն ամբողջությամբ և հասարակայնությանը տրամադրում է գերժամանակակից կորպորատիվ ցանցային լուծումներ ու Ինտերնետ հասանելիության ծառայություններ:
Placeholder
ADC` ԼԱՅՆԱՇԵՐՏ ԻՆՏԵՐՆԵՏԻ ԱՆՎՃԱՐ ՄԻԱՑՈՒՄ