Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Երևանի «Epygi office park»-ում մեկնարկեց «Դիջիտեք-2008» (DigiTec) տեղեկատվական հեռահաղորդակցման տեխնոլորգիաների ցուցահանդեսը:
Ցուցահանդեսի հիմնական նպատակն է ՏՀՏ ընկերությունների, գործարար, պետական և անհատական սպառողների և հասարակության միջև ստեղծել բարենպաստ գործարար միջավայր: Բացի այդ, ցուցահանդեսը հայաստանյան ՏՀՏ դաշտի իրական պատկերն ուսումնասիրելու, ընկալելու, ձեռքբերումներին ծանոթանալու, առկա մարտահրավերներն ու հնարավորություններն տեսնելու հնարավորություն է տալիս:
Ցուցահանդեսի բացման արարողությանը ներկա էին վարչապետ Տիգրան Սարգսյանը, քաղաքապետ Երվանդ Զախարյանը, Էոկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը և մի շարք այլ պաշտոնյաներ:
Տիգրան Սարգսյանը նշեց, որ միջոցառումը չափազանց կարևոր է և կառավարությունը մշտապես կարևորում է ՏՀՏ ոլորտում ցանկացած գործառույթ, որը հանրության ուշադրությունը սևեռում է այս գերակա խնդրի վրա: «Դեռևս 2000 թվականից կառավարությունը ՏՀՏ ոլորտում նորարարությունների ներդրումը համարել է առաջնային խնդիր և տարեց տարի մենք նկատում ենք և մասնակիցների քանակի ընդլայնում, և ներկայացվող ծառայությունների քանակի ընդլայնում, ինչը նշանակում է, որ այս ոլորտում ունենք բավականին լուրջ քայլեր` դեպի առաջ: Այն միջոցառումների ծրագիրը, որն արժանացել է կառավարության հավանությանը, հույսով եմ, որ ապահովելու է մոտակա տարիների ընթացքում բեկումնային զարգացում այս ոլորտում»,- հավելեց Վարչապետը:
«Դիջիտեք 2008»-ն իր նշանակությամբ տարբերվում է նախորդ ցուցահանդեսներից. նախ այն անցկացվում է «Տեղեկատվական Տեխնոլոգիաների զարգացման հայեցակարգի» նպատակային համատեքստում, և երկրորդը` այս տարի զուգահեռաբար անցկացվում է նաև «ԱրմԹեք կոնգրես 2008»-ը, որը հնարավորություն կտա «Դիջիտեքը» դարձնել «տեխնոլոգիական» Հայաստանի և սփյուռքի հանդիպման մի վայր:
Այս տարի Դիջիտեքին մասնակցում են 50 տեղական և միջազգային ընկերություններ, որոնց թվում են նաև առաջին անգամ Հայաստանում իրենց արտադրանքը ցուցադրող «Մոսկովսկի տելեպորտ» և «Սոֆթլայն» (Softline) ընկերությունները: «Դիջիտեքն» այս տարի ակնկալում է 12 000 այցելու:
Ցուցահանդեսը տևելու է 3 օր, որոնց ընթացքում կանցկացվեն նաև կից միջոցառումներ. Դիջիտեք-բիզնես լուծումների ֆորում, Դիջիտեք-էլեկտրոնային կառավարում ֆորում, Դիջիտեք- սեմինարների շարք:
«Դիջիտեք 2008»-ում ցուցադրվելու է «Գիտության և տեխնիկայի թանգարանը», որտեղ ներկայացվելու են հայկական տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ձեռքբերումներն ու նվաճումները:
Նշենք, որ ցուցահանդեսի շրջանակներում Հայաստանի Փոքր և Միջին Ձեռնարկատիրության Զարգացման Ազգային Կենտրոնի աջակցությամբ անցկացվելու է «Դիջիտեք-Սթարթ Ափ» նորարական ֆորում, որը կոչված է աջակցելու Հայաստանյան նորաստեղծ և նորարար գաղափարներ ունեցող ՏՀՏ կազմակերպություններին`հաստատելու և արտասահմանյան ՏՀՏ շուկայում:
Նշենք, որ արդեն չորորդ անգամ անընդմեջ անցկացվող այս ցուցահանդեսը ավանդապես կազմակերպվում է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: Ցուցահանդեսը հովանավորում են «Microsoft RA» և «Virage Logic» ընկերությունները:

Placeholder