Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Երևանում մեկնարկեց բարձր տեխնոլոգիաների «Արմթեք-2008» միջազգային երկրորդ համաժողովը: Այն կշարունակվի երկու օր: Միջոցառումն անցկացվում է «Սովորել անցյալից, բացահայտել ապագան» կարգախոսով:
Համաժողովի մասնակիցներին ողջունելով իր և կառավարության անունից, վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդգծեց անցկացվող միջոցառման կարևորությունը: Նա հիշեցրեց, որ 2000 թվականին կառավարությունը ՏՏ ոլորտը հռչակել է գերակա ուղղություն` երկրի զարգացման նպատակով:
Վարչապետն ասաց, որ պետք է գնահատենք առկա պոտենցիալը և հնարավորությունները, բացթողումները, համատեղ որոշենք այն բնագավառները, որոնց վրա պետք է կենտրոնանալ, որպեսզի Հայաստանը աշխարհի քարտեզի վրա ՏՏ բնագավառում զբաղեցնի իր առանձնահատուկ տեղը: Վարչապետի խոսքով, այս ոլորտը շահավետ է Հայաստանի համար, քանի որ այն գիտելիքահեն է և հիմնված է ինտելեկտի օգտագործման վրա: Նշելով աշխարհագրական սահմանփակումները ու մասնավորապես տրանսպորտային հաղորդակցության խնդիրը, Տ. Սարգսյանը նշեց, որ Հայաստանն այլընտրանք չունի, քան մարդկային ռեսուրսը դիտարկել որպես զարգացման գրավական:
«Կարծում եմ, որ համաժողովի ընթացքում պետք է քննարկվեն Հայաստանում ՏՏ ոլորտի վերաբերյալ հարցեր և խնդիրներ»,-ասել վարչապետը, ավելացնելով, որ դա կառավարությանը թույլ կտա ավելի հստակեցնել իր ռազմավարությունը: Վարչապետը նաև կոչ արեց, որ համաժողովի մասնակիցներն ուշադրություն դարձնեն նաև ոլորտի մարտահրավերներին: «Այս ոլորտում մրցակցությունը գնալով ավելի ուժեղանում է, և մենք պետք է մեր տեղը զբաղեցնենք աշխարհում»,-ասաց Տ. Սարգսյանը:
Վարչապետը նշեց, որ համաժողովն անցկացվում է պետական ու մասնավոր սեկտորի, ինչպես նաև արտասահմանում ապրող մեր հայրենակիցների համագործակցության արդյունքում: Ըստ այդմ էլ համաժողովի աշխատանքներին մասնակցում են ոչ միայն տեղացի, այլև արտասահմանցի մասնագետներ:
Նշենք, որ միջոցառումն անցկացվում է վարչապետի բարձր հովանու ներքո, ՏՏ ոլորտում գործող տեղական ու արտասհամնայան առաջատար ընկերությունների, ԱՄՆ-ի և Հայաստանի կառավարությունների աջակցությամբ:

Placeholder