Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Հայաստանում կներդրվեն ժամանակակից փոստային ծառայություններ: Ելույթ ունենալով «Արմթեք-2008» միջազգային երկրորդ համաժողովում` ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նրա խոսքով, այդ ծառայությունները հասանելի կլինեն հանրապետության յուրաքանչյուր բնակավայրում, իսկ դա նշանակում է, որ Հայաստանի ողջ տարածքը կներգրավի ՏՏ ոլորտ, քանի որ նման ծառայությունները ենթադրում են ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործում:
Նա նշեց, որ կառավարությունը բավականին հավակնոտ ծրագրեր ունի, իսկ առաջադրված նպատակները համարձակ են: Վարչապետն ասաց, որ իրենց հաճախ մեղադրում են այն բանի համար, որ դրանք հեռու են իրականությունից, որ մենք չունենք համապատասխան հնարավորություններ և պոտենցիալ այդ նպատակներին հասնելու համար:
«Իհարկե, մենք համաձայն չենք այդ մեղադրանքների հետ, ինչի վառ ապացույցը DigiTec 2008-ի նախօրեին տեղի ունեցած բացումն է»,-ասաց վարչապետը: Նա կարևոր համարեց նաև այն, որ վերջին երկու տարիների ընթացքում ավելացել է ոչ միայն ոլորտի մասնակիցների թիվն ու ներդրումների ծավալը, այլև առաջարկվող ապրանքիների և ընկերությունների հաճախորդների թիվը:
Տ. Սարգսյանը վստահեցրեց, որ կառավարության իրականացրած բարեփոխումները նոր խթան կհանդիսանան ՏՏ ոլորտի զարգացման, այդ ոլորտում զբաղվածների թիվը կտրուկ կավելանա, բացի այյդ էլ կփոխվի քաղաքացիների վերաբերմունքն այդ ոլորտի նկատմամբ:
«Մենք ակնկալում ենք, որ այս համաժողովի արդյունքում կձևավորվեն հստակ առաջադրանքներ, կբացահայտվեն նոր մարտահրավերները, և մենք ձեզ հետ կարող ենք պատասխանել դրանց և ապահովել ՏՏ ոլորտի զարգացումը»,-ասաց Տ. Սարգսյանը:

Placeholder