ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ԱՇՆԱՆԱՅԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴԸ ԿՍԿՍՎԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29-ԻՆ
Կրթություն, գիտություն
17:54 06/10/2008

ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ԱՇՆԱՆԱՅԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴԸ ԿՍԿՍՎԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29-ԻՆ

Այս տարի Հանրապետության բոլոր դպրոցներում 2-11-րդ դասարանների համար աշնանային արձակուրդը սկսվելու է հոկտեմբերի 27-ին և տևելու է մինչև նոյեմբերի 2-ը ներառյալ: Այս մասին Panorama-ին հայտնեց ԿԳՆ նախարարության հանրակրթության վարչության միջնակարգ կրթության բաժնի պետ Իլյա Սարգսյանը: Նա նշեց, որ առաջին դասարանցիների համար աշնանային արձակուրդը դպրոցներում տրամադրվելու է հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 9 ներառյալ:

Ի. Սարգսյանը հայտնեց, որ դպրոցների տնօրենները կարող են սահմանել իրենց իսկ դպրոցի արձակուրդների ժամկետները` նախապես համաձայնեցնելով ԿԳ նախարարության հետ: Նա հայտնեց, որ մինչ այժմ որևէ դպրոց աշնանային արձակուրդը հետաձգելու հայտ չի ներկայացրել:

Նշենք, որ անցյալ տարի դպրոցների աշնանային արձակուրդը միացվել էր ձմեռային արձակուրդներին: Աշակերտները դեկտեմբերի 24-ից հունվարի 6-ը հանգստանալու փոխարեն, հանգստացել են մինչև հունվարի 13-ը:
Placeholder
ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ԱՇՆԱՆԱՅԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴԸ ԿՍԿՍՎԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29-ԻՆ