Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Երևանում հոկտեմբերի 6-10-ը տեղի է ունենալու «Վիլյամ Սարոյան. համաշխարհային գրականություն և ազգային ինքնություն» խորագիրը կրող միջազգային գիտաժողով` նվիրված 20-րդ դարի ականավոր գրող Վիլյամ Սարոյանի 100-ամյակին:
Panorama.am-ին մշակույթի նախարարությունից տեղեկացրեցին, որ գիտաժողովի նպատակն է բացահայտել ու հանրահռչակել Վիլյամ Սարոյանի ստեղծագործական ժառանգության ամենատարբեր կողմերը: Սարոյանական միջազգային այս գիտաժողովին մասնակցելու համար Երևան են ժամանել շուրջ 50 գրականագետներ, սարոյանագետներ, գրող-հրապարակախոսներ` ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, Սիրիայից և Վրաստանից: Գիտաժողովի 4 օրերի ընթացքում աշխարհի տարբեր երկրնեից Երևանում մեկտեղված մտավորականների այս մեծ խմբին կհամախմբի Վ. Սարոյանն ու նրա համամարդկային գրականությունը: Նախատեսված է զեկուցումների ու քննարկումների միջոցով արծարծել հետևյալ թեմաները` Սարոյանի գեղագիտությունը, Հայոց ճակատագիրը Սարոյանի, Սարոյանի լեզուն և ոճը ստեղծագործություններում, Սարոյանը և կինոն, Սարոյանը և իր ժամանակի ամերիկյան գրականությունը, Սարոյանի դրամատուրգիան:
Գիտաժողովի կազմակերպիչներն են Հայաստանի մշակույթի նախարարությունը, Հայաստանի գրողների միությունը, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը, Ռուս-հայկական Սլավոնական համալսարանը, Հայաստանի Ամերիկյան համալսարանը և Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական ընկերությունը:
Գիտաժողովին զուգահեռ իրականացվում է նաև «Սարոյան ֆեստ» թատերական միջազգային փառատոնը, որտեղ աշխարհի տարբեր երկրներից հրավիրված թատերախմբերը ներկայացնելու են սարոյանական պիեսների իրենց մեկնաբանությունը: «Սարոյան ֆեստում» ընդգրկված 11 ներկայացումներից 4-ը իրականացվել են պետական պատվերով:
Գրողի 100-ամյա հոբելյանի առթիվ պետական պատվերով նկարահանվել է «Բիթլիս» մուլտիպլիկացիոն ֆիլմ, Վ. Սարոյանի գրքեր ու ժողովածուներ, Վիլյամ Սարոյանի մասին պատմող վեբ-կայք, Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում բեմադրվել «Փնտրիր բարին ամենուր» հոբելյանական հանդիսությունը:
Վ. Սարոյանի 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումներն իրականացնում է Հոբելյանական կառավարական հանձաժողովը` Հայաստանի վարչապետ Տ. Սարգսյանի գլխավորությամբ:
Հիշեցնենք, որ այս տարի հոբելյանական է Վիլյան Սարոյանի համար: Տարվա սկզբից ինչպես Հայաստանում, այնպես էլ գրողի հայրենիքում` Ֆրենզնոյում, մեկնարկել են հոբելյանական միջոցառումները:
Ամերիկահայ արձակագիր և թատերագիր Վիլյամ Սարոյանը ծնվել է 1908թ. Ֆրեզնոյում՝ հայ գաղթականի ընտանիքում։ Սարոյանի առաջին պիեսը՝ «Իմ սիրտը լեռներում է» լույս է տեսել 1939 թ.-ին, որն էլ նրան մեծ հեղինակություն է բերել։
Վիլյամ Սարոյանը մահացել է 1981 թ.:
Հայաստանում` Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում է թաղված նրա աճյունի մի մասը: Անկասկած` մեծ գրողի սիրտը մեզ հետ է:

Placeholder