Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Առողջություն
17:59 09/10/2008
«ԱՐՅՈՒՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏՐԱՆՍՖՈՒԶԻՈԼՈԳԻԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐԸ» ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Գիտությունների ազգային ակադեմիայում (ԳԱԱ) կայացավ պրոֆեսոր Ռուբեն Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի հիմնադրման 75-ամյակին նվիրված «Արյունաբանության և տրանսֆուզիոլոգիայի զարգացման հեռանկարները» միջազգային գիտական կոնֆերանսը: «Վերջին տարիներին արյունաբանական կենտրոնը պրոֆեսոր Սմբատ Դաղբաշյանի գլխավորությամբ բավականին լուրջ առաջընթաց ու զարգացումներ է ունեցել: Մի քանի ամիս առաջ բացված արյան բանկը, որ այսօր միջազգային ժամանակակից բոլոր չափանիշներին համապատասխան է ու համարվում է խոշորագույնը Հայաստանում, տարածաշրջանում լավագույնն է»,-ասաց առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը: Նրա խոսքով, այժմ հանրապետության Արյունաբանական կենտրոնի կլինիկական բաժանմունքներում հիվանդները բուժվում են ժամանակակից տեխնոլոգիաներով ու ծրագրերով:
Իսկ գիտական կոնֆերանսին ներկա Ռուսաստանի հեմատոլոգիայի կենտրոնի տնօրեն, ակադեմիկոս Անդրեյ Վորոբյովի խոսքով, Ռուսաստանի ու Հայաստանի նույն կենտրոնների համագործակցությունը սկսվել է 1988- ի Սպիտակի երկրաշարժի ժամանակ, «երբ մասնագետների համատեղ աշխատանքների ընթացքում ոչ մի մարդ չզրկվեց վերին ու ստորին վերջույթներից` գանգրենայի կամ բաց կոտրվածքի պատճառով»: Ռ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանի խոսքով, գիտական խորհրդի կողմից հավանության է արժանացել և կառավարության հաստատմանն է ներկայացվել «Արյան բջիջների հավաքագրման, արյան պատրաստուկների արտադրման և ոսկրածուծի փոխպատվաստման» հնգամյա ծրագրի նախագիծը, որի առաջին փուլն արդեն հաջողությամբ իրականացվել է: «Հնգամյա ծրագրի առաջին փուլը` բջիջների հավաքագրումն արդեն մեծ հաջողությամբ իրականացվել է մեր կենտրոնի «Cobe Speqtra» (Քոբ սփեքթր) սարքի միջոցով»,-ասաց նա ու ավելացրեց, որ բնագավառում Հայաստանը դեռևս ասելիք ունի աշխարհին:
Գիտական կոնֆերանսը կշարունակվի մինչև հոկտեմբերի 10-ը, կոնֆերանսին նաև մասնակցում էին Ռուսաստանի ու Վրաստանի անվանի բժիշկ-մասնագետներ:

Placeholder