Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Երևանի քաղաքապետարանի «Հայարտ» մշակութային կենտրոնում հոկտեմբերի 10-ին կմեկնարկի «Իմ Սարոյանը» խորագիրը կրող ցուցահանդես-ներկայացում շարքը:
Panorama.am-ի հետ զրույցում կենտրոնի տնօրեն Ռիտա Շառոյանը հայտնեց, որ այս միջոցառման ընթացքում կմասնացեն ժամանակակից հայ նկարիչներ և քանդակագործներ` Հրանտ Թադևոսյանը, Սարգիս Մուրադյանը, Արա Հովհաննիսյանը, Լիլիթ Խանաղյանը, Լևոն Թոքմաջյանը, Հովհաննես Հարությունյանը, Հարություն Չալիկյանը և այլք:
Ցուցադրության ընթացքում տարբեր սրահներում կցուցադրվեն Սարոյանի դիմապատկերները, նկարներ, որոնք ստեղծվել են սարոյանական գործերի մոտիվների հիման վրա: Քանդակների թեմատիկան նույնպես կլինի սարոյանական ստեղծագործությունները, ինչպես նաև կցուցադրվի Սարոյանի կիսանդրին, լրիվ արձանը և այլն:
«Իմ սիրտը լեռներում է» Առնո Բաբաջանյանի համանուն ստեղծագործության երաժշտության ուղեկցությամբ մանրապատումով ելույթ կունենան «Միհր» պարային պլաստիկայի թատրոնի դերասանները:
Ի դեպ նշենք, որ Սարոյանի-100 ամյակին նվիրված այս միջոցառման մուտք ազատ է:

Placeholder