Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
«Արմենտել» ընկերությունը մինչև հոկտեմբերի վերջ Թուրքիայից ինտերնետ ծառայություններ ստանալու նպատակով պայմանագիր կկնքի Turkish telecom ընկերության հետ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմա ժամանակ հայտնեց «Արմենտելի» գլխավոր տնօրեն Նեյչո Վելիչկովը:
Նա նշեց, որ երկու ընկերություններն իրենց երկրներում համապատասխան թույլտվություններն արդեն ստացել են և այս պահին բանակցություններն ընթանում են ծառայությունների մատուցման պայմանների շուրջ:
«Մեզ բոլորիս համար կարևոր է իմանալ, որ մենք ապահով ինտերնետ կապ ենք ունենալու, իսկ Թուրքիան հնարավորություններից մեկն է»,- ասաց նա:
Ն. Վելիչկովը հավելեց, որ արդեն Վրաստանից եկող երկրորդ կապուղին կա, պատրաստվում է երրորդը, կա նաև Իրանից եկող մալուխը: Այսպիսով նոր պայմանագրի արդյունքում ընկերությունը կունենա չորորդ կապուղին:
Երեք նախագծերի իրականացման արդյունքում ինտերնետի թողունակությունը 4 անգամ կմեծանա: Ընկերությունը մտադիր է մինչև տարեվերջ այն մեծացնել 16 անգամ:
«Արմենտել» ընկերությունը մտադիր է նաև սեփական հասցեների տարածություն ստեղծել որը կոչվելու է beemail.am: Էլեկտրոնային փոստն արդեն պատրաստ է, մնում է սանալ անհրաժեշտ արտոնագիրն ու ճշտել պոտենցիալ օգտագործողների թիվը:

Placeholder