Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Պարզվում է, որ «Հայ Ֆեստ» միջազգային թատերական 6-րդ փառատոնի շրջանակներում Աֆրիկայի Կոդ Դիվուր քաղաքի «Զառամա» աֆրիկյան ընկերության` Հայաստան ժամանած դերասանները այնքան են հավանել Երևանը, հայ աղջիկներին, որ մի քանի օրում հստակ որոշել են ամուսնության նպատակով հայ աղջիկ գտնել:
Այս ցանկությունը Panorama.am-ի հետ զրույցում փոխանցեց «Զառամա» աֆրիկյան ընկերության մենեջեր Ռաֆայել Տինդամբան, ով այս օրերին Հայաստանում է «Հայ Ֆեստ» թատերական փառատոնի շրջանակներում:
Աբիջանում ստեղծված թատերական ընկերությունը հիմնադրվել է 1999թ-ին` մի խումբ երիտասարդների ջանքերով: Ստեղծման հիմնական պատճառը եղել է Կոդ Դիվուրի և Աֆրիկայի հարուստ ժառանգության պահպանման մտահոգությունը, որը երիտասարդների կարծիքով մոդեռնիզացիայի պատճառով անհետացման եզրին է:
Թատերական ընկերության մենեջերի հավաստմամբ` թատրոնի ստեղծումը ունեցել է նաև մեկ այլ պատճառ:
«Աֆրիկայում կան շատ անապահով երեխաներ, և մենք որոշեցինք խմբում ընդգրկել հենց նմանատիպ ընտանիքների երեխաների, ում հետ աշխատանում ենք մինչ այսօր»,-պատմեց Ռաֆայելը:
Նա նաև պատմեց, որ ներկայացումներից գոյացած հասույթներից երեխաներին հոնորարներ են վճարում և այս կերպ աջակցում են անապահով երեխաներին ու նրանց ընտանիքներին:
Թատերական ընկերությունը մեկ տարում հասցնում է բեմադրել 8 գործ, իսկ այս տարի որոշել է Երևան ուղարկել «Սարսափեք դիմակից» աֆրիկյան ավանդական պարեր-ներկայացումը: Դերասանները հանդես են գալիս դիմակներով, աֆրիկյան մշակույթին բնորոշ ազգային տարբեր հագուստնեորվ, որոնք երեխաները պատրաստում են սեփական ձեռքերով:
«Աֆրիկան շատ բնական ռեսուրսներ ունի, և կարիքը չկա որևէ իր գնելու»,-ասաց Ռաֆայելը:
Խնդիրների մասին խոսելիս խմբի մենեջերը նշեց, որ Աֆրիկայում գործող թատերական խմբերի խոցելի տեղը ֆինանսների պակասն է և ինքը` հայաստանյան «Հայ Ֆեստին» մասնակցելու համար հազար դուռ է թակել և ոչ բոլորն են բացվել:
«Ես ստիպված Աֆրիկայի մի քանի քաղաքներ եմ գնացել ու հազիվ գտել մի ընկերության, որոնք վճարել են մեր ժամանման ծախսերը: Հույս ունեմ, որ հաջորդ «Հայ Ֆեստին» կրկին կգանք»,-ասաց Ռաֆայել Տինդամբան:

Placeholder