Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Սան Պաուլոյում ՀՀ Գլխավոր հյուպատոսության հովանու ներքո օրերս կայացել է Ստեփան Նորայր Շահինյանի հեղինակած «Արմենիա» խորագրով ֆոտոալբոմի շնորհանդեսը:
Գրքում իրենց արտացոլումն են գտել ոչ միայն Հայաստանի հինավուրց պատմամշակութային կոթողները և բնապատկերը, այլ նաև հայ ժողովրդի կյանքին վերաբերող զանազան դրվագներ:
ՀՀ Գլխավոր հյուպատոս Վալերի Մկրտումյանը բարձր է գնահատել հեղինակի աշխատանքը` կարևորելով գրքում արտացոլված հայ ժողովրդի ստեղծարար ուժը, հավատարմությունը համամարդկային և քրիստոնեական արժեքներին, ազատ ապրելու և արարելու աննկուն կամքը:
Երեկոյի ընթացքում ելույթներով հանդես են եկել «Empresa das Artes» հրատարակչական ընկերության տնօրեն Ֆաբիո Աուգուստո Ավիլան, ինչպես նաև գրքի հեղինակ Ս.Ն. Շահինյանը, ով իր երախտագիտությունն է հայտնել պատմական հայրենիքում իրեն ցուցաբերած ջերմ հյուրընկալության և օժանդակության համար իր` Հայաստանը ներկայացնող աշխատանքի իրագործման մեջ:
Հավաքին ներկա էին Սան Պաուլոյի և Օզասկոյի քաղաքապետարանների պաշտոնյաներ, տեղի հայկական կառույցների ղեկավարներ և համայնքային հոծ բազմություն:

Placeholder