«ՉԻՆԱԿԱՆ» ՄԵԼԱՄԻՆՆ ՈՒՐԻՇ ՃԱՄՓԱ ՉՈՒՆԻ՞
Տնտեսություն
12:05 15/10/2008

«ՉԻՆԱԿԱՆ» ՄԵԼԱՄԻՆՆ ՈՒՐԻՇ ՃԱՄՓԱ ՉՈՒՆԻ՞

Հայաստանում մելամինի առկայությամբ կաթնամթերք չի ներմուծվել, քանի որ Ճապոնիայից, Չինաստանից ու Կորեայից որևէ կաթնամթերք երկիրը երբևէ չի ներկրել: Panorama.am-ին այս մասին ասաց գյուղատնտեսության նախարարության անցագրային հսկիչ կետերի բաժնի պետ Ալիկ Ալեքսանյանը: Նրա խոսքով, այս երկրներից Հայաստանը միայն կենդանական ծագում ունեցող սննդամթերք`  խոզի միս, է ներկրում, ընդ որում` միայն Չինաստանից, իսկ Կորեայի ու Ճապոնիայի հետ Հայաստանը չի համագործակցում:

«Մենք միայն Ուկրաինայից և Բելոռուսից ենք կաթի փոշի ներմուծում, այն էլ օգտագործում ենք պաղպաղակի արտադրության համար»,-նշեց Ա. Ալեքսանյանը: Իսկ Panorama.am-ի այն հարցին, արդյոք հնարավոր է, որ Չինաստանից ներկրված կաթնամթերքը Հայաստան բերվի Ռուսաստանի միջոցով, անցագրային հսկիչ կետերի բաժնի պետը պատասխանեց, որ օրինական ճանապարհով նման բան հնարավոր չէ, իսկ «այլ ճանապարհներով ներկրման մասին ոչինչ չեմ կարող ասել»: Ըստ նրա, գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության ու անասնաբուծության պետական տեսչությունն այս առիթով պատրաստվում է տեղական շուկա շրջայցեր կազմակերպել:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 22-ի տվյալներով, չինական կաթի փոշու մեջ պարունակվող մելամինից 53 հազար երեխա էր թունավորվել: Կասկածելի են համարվում կաթի փոշի արտադրող մոտ երկու տասնյակ ընկերություն: Իսկ սկանդալի կենտրոնում «Shijiazhuang Sanlu Group Co» չինական ընկերությունն է:
Placeholder
«ՉԻՆԱԿԱՆ» ՄԵԼԱՄԻՆՆ ՈՒՐԻՇ ՃԱՄՓԱ ՉՈՒՆԻ՞