ՄԵԿՆԱՐԿԵՑԻՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ԿՈՆԳՐԵՍՆԵՐ
Առողջություն
13:06 16/10/2008

ՄԵԿՆԱՐԿԵՑԻՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ԿՈՆԳՐԵՍՆԵՐ

Երևանում մեկնարկեց Հայ ստոմատոլոգների համահայկական երկրորդ հավաքը, Ստոմատոլոգների միջազգային 6-րդ կոնգրեսը և 3-րդ համաեվրոպական կոնգրեսի նախնական փուլը: Ստոմատոլոգիային նվիրված այս միջոցառումները շարունակվելու են մինչև հոկտեմբերի 18-ը:

«Հարկավոր է հնարավորինս տեղյակ լինել միջազգային մակարդակով ստոմատոլոգիայում կատարվող փոփոխություններին, ձեռք բերել եվրոպակական զարգացած երկրների լավագույն մասնագետների փորձը: Դրա համար էլ առողջապահության նախարարությունը, Հայաստանի ստոմատոլոգների ասոցիացիան ու Հայ ատամնաբույժների համաշխարհային միությունը որոշեցին համախմբվել ու կազմակերպել այսպիսի կարևորության կոնֆերանսներ»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի ստոմատոլոգների ասոցիացիայի նախագահ Աշոտ Գևորգյանը:

Կոնգրեսին մասնակցելու են եկել 15 երկրների պատվիրակություններ, որոնց կազմում են ոչ միայն հայ, այլև` լավագույն ստոմատոլոգներ տարբեր երկրներից` Եվրոպական ստոմատոլոգիական ասոցիացիայից, Ռուսաստանի ստոմատոլոգների ասոցիացիայից, ԱՄՆ-ից, Կանադայից, Ֆրանսիայից, Իսրաելից, Թուրքիայից, Հոլանդիայից, Լիբանանից, Շվեդիայից, Վրաստանից, Լեռնային Ղարաբաղից:

«Հարկ է նշել, որ այսպիսի հավաքները հնարավորություն են տալիս աշխարհի լավագույն մասնագետներին փորձի փոխանակում կատարել: Հարկավոր է հաղորդակից լինել ոլորտում կատարվող բոլոր փոփոխություններին»,-ասաց Եվրոպական ստոմատոլոգիական ասոցիացիայի նախագահ Նախագահ Պատրիկ Հեսկոտը:

Նշենք, որ Երևան ժամանած մասնագետները տեղի ստոմատոլոգների համար դասընթացներ են անցկացնելու թերապեվտիկ, օրթոպեդիկ, օրթոդոնտիկ, վիրաբուժական, պարոդոնտոլոգիական, մանկական ստոմատոլոգիական թեմաներով:
Placeholder
ՄԵԿՆԱՐԿԵՑԻՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ԿՈՆԳՐԵՍՆԵՐ