Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Ռուսական 030108 խմբաքանակի «Մեքսիդոլ 50 մգ ներարկման լուծույթի և 2 մլ N5» և «Մեքսիդոլ 50 մգ լուծույթի 5 մլ N5» սրվակներում դեղերի շրջանառությունը Հայաստանում արգելված է: Ինչպես Panorama.am-ին ասաց առողջապահության նախարարի խորհրդական Ռուսլանա Գևորգյանը, այս դեղամիջոցն արտադրում է Ռուսաստանի «Էլարա» բժշկական կենտրոն ՍՊԸ-ն:
Ռ. Գևորգյանը տեղեկացրեց, որ չի կարելի օգտագործել դեղամիջոցի` անցյալ տարվա նոյեմբեր ու դեկտեմբեր ամիսներին արտադրված խմբաքանակը, քանի որ այդ երկու ամիսների համար դեղն արտադրող ընկերությունը համապատասխան լիցենզիա չի ունեցել: Ըստ հրամանի, այս մասին տեղեկացվել են բոլոր կլինիկաններն ու դեղատները:
Ռ. Գևորգյանի խոսքով, նախարարությունը վերահսկելու է որպեսզի «Մեքսիդոլ 50 մգ ներարկման լուծույթի 2 մլ N5» դեղի` 041207, 051207, 061207, 071207, 081207, 091207, 111207, 121207, 131207, 141207, 151207, 201207, 211207, 101207, 161207, 171207, 181207, 191207, 010108, 020108, 030108, 221207, 241207, 040108, 050108, 060108, 070108, 080108, 090108, 100108, 110108, 120108, 130108, 140108, 150108, 160108, 170108, 231207, 180108, 190180 սերիաները և «Մեքսիդոլ 50մգ լուծույթի 5մլ N5»-ի 010108, 020108, 030108 սերիաները չօգտագործվեն ու հանձնվեն նախարարություն:
Փաստորեն, դեղի արտադրությունից համարյա մեկ տարի հետո միայն այն չօգտագործելու մասին հրաման է տչվել:
Իսկ արդյո՞ք նախարարությունը չէր կարող նախապես տեղեկանալ ու կանխել առանց լիցենզիայի դեղերի ներկրումը երկիր, կամ`ինչպես է իրականացվում վերահսկողությունը այս ոլորտում:
Panorama.am-ը զրուցեց առողջապահության նախարարության դեղագործական գործունեության կազմակերպման, դեղերով ու տեխնոլոգիաներով ապահովող բաժնի պետ Մարինա Հարությունյանի հետ, ում հավաստմամբ, պարբերաբար վարչությունը ստուգայցեր է իրականացնում դեղատներ ու դեղարտադրող ընկերություններ:
«Ստուգայցերի անցկացման համար հաստատված ժամանակացույց չկա, քանի որ այդ դեպքում դեղատները նախապես կտեղականան այցերի մասին ու մեր գնալն արդեն անիմաստ կլինի, սակայն նշեմ, որ այս հարցում հետևողականություն ենք ցուցաբերում»,-ասաց Մ. Հարությունյանը:
Իսկ ինչ վերաբերում է Մեքսիդոլին, ապա բաժնի պետի խոսքով, իրենք նախապես այդ մասին տեղյակ լինել չէին կարող, քանի որ Ռուսաստանի առողջապահության նախարարությունն ու դեղն արտադող ընկերությունը նախապես չէին զգուշացրել: «Բանը նրանում է, որ ինչպես հայտնեցին Ռուսաստանի մեր գործընկերները, Մեքսիդոլ արտադրող ընկերությունը նախարությանը գրություն է գրել նոյեմբեր ամսին դեղի լիցենզիան լուծարելու համար, այնուհետև ընկերությունը դեկտեմբեր ամսին արտադրել է նշված սերիաների դեղը, ինչը ներմուծվել է Հայաստան: Հետո, ընկերությունը արտադրելու համար կրկին լիցենզիա է ստացել: Ըստ միջկառավարական համաձայնագրերի այդպիսի դեպքերի մասին նախարարությունները միմյանց պետք է տեղյակ պահեն, իսկ նրանք մեզ նոր են զգուշացրել»,-նշեց Մ. Հարությույանն ու ավելացրեց, որ դեղը Հայաստան ներկրման ժամանակ որակի ստուգման է ենթարկվել ու համապատասխանել է բոլոր ստանդարտներին, լիցենզիա չունեցող դեղն անորակ է համարվում և արգելվում է օգտագործել:

Placeholder