ԴԱՍԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԵՐԳԱՇԱՐ
Մշակույթ
12:45 18/10/2008

ԴԱՍԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԵՐԳԱՇԱՐ

Այս տարի լրանում է «Հայաստանի երաժշտական ընկերության» 50-ամյակը:

Այս կապակցությամբ հոկտեմբերի 23-ին ընկերության դահլիճում տեղի կունենա «Դասական երաժշտություն» խորագրով համերգաշար:

Համերգներին կմասնակցեն Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի ջութակահարների անսամբլը (գեղ. ղեկավար Ա. Աճեմյան), ինչպես նաև` Կոմիտասի անվան Կոնսերվատորիայի Ղ. Սարյանի անվան օպերային ստուդիայի կամերային նվագախումբը և «Կոմիտաս» երգչախումբը (գեղ. ղեկավար Գ. Սմբատյան):

Նշենք, որ Հայաստանի երգչախմբային ընկերությունը հասարակական կազմակերպությունների միություն է, որը միավորում է հանրապետության երգչախմբային արվեստի գործիչներին (կոմպոզիտորներ, խմբավարներ, երգիչներ և այլք):

«Հայաստանի երաժշտական ընկերությունը» հիմնադրվել է 1958 թ. Երևանում: Օժանդակում է երգչախմբերի կազմակերպմանն ու կատարելագործմանը, հայ խմբերգային գրականության բազմացմանն ու տարածմանը, դպրոցներում երգեցողության դասավանդման որակի բարձրացմանը: Կազմակերպում է երգի տոներ, ստեղծագործական ու կատարողական մրցույթներ, խմբավարների վերապատրաստման դասընթացներ: Ունի բաժանմունքներ Գյումրիում, Վանաձորում, Արմավիրում, Դիլիջանում, Ստեփանավանում, Եղեգնաձորում, Արտաշատում, ինչպես նաև` անհատ մեթոդիստներ այլ քաղաքներում և խոշոր ավաններում:
Placeholder
ԴԱՍԱԿԱՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԵՐԳԱՇԱՐ