Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը շաբաթ օրը` հոկտեմբերի 18-ին, աշխատանքային հանդիպում է ունեցել կրթության և գիտության նախարար Սպարտակ Սեյրանյանի հետ: Այս մասին Panorama.am-ին փոխանցեցին նախագահի մամլո գրասենյակից:
Աղբյուրի համաձայն` աշխատանքային հանդիպման ընթացքում հանրապետության նախագահին զեկուցվել է կրթության և գիտության նախարարության վերջին շրջանի կատարած աշխատանքների հաշվետվությունը և առաջիկա ծրագրերը: Նախագահը հիմնականում ուշադրություն է դարձրել երեք հանգուցային խնդիրների:
Առաջինը 2009թ պետական բյուջեում կրթության ոլորտում նախատեսված ծախսերն են: Այս առումով նախարարը նշել է, որ 2009թ մեկ աշակերտի թվով ֆինանսավորումը 79 հազար դրամից աճելու է և հասնելու է 105 հազար դրամի, իսկ դպրոցներում հաստատագրված գումարը աճելու է տարեկան կտրվածքով 5 միլիոն դրամի չափով, իսկ ուսուցիչների մեկ դրույքի աշխատավարձի չափը 2009թ դառնալու է ավելի քան 116 հազար դրամ:
Հանրապետության նախագահի կողմից հանձնարարական է եղել հանրակրթական ոլորտում բարեփոխումները խորացնելու ուղղությամբ, ըստ որի հիմնական ուշադրությունը կդարձվի ավագ դպրոցներում փորձնական ծրագրին, ինչը կարևոր համազգային նշանակություն ունի հանրակրթական ոլորտի բարեփոխումների առումով:
Երկրորդ խնդիրը, որը ներկայացվել է հանրապետության նախագահին, հետբուհական համակարգում տեղի ունեցող բարեփոխումների ընթացքն է` Բոլոնիայի գործընթացին Հայաստանի անդամակցելու առումով: Նախարարը նշել է, որ ստացել է նախագահի հրահանգը` շարունակել և խորացնել այս գործընթացը, որպեսզի այն կրի ոչ թե ձևական բնույթ, այլ իրոք նպատակադրում ունենա, այսինքն հանրապետության բուհերի ընդհանուր որակի բարձրացում և համաեվրոպական չափորոշիչներին մեր կրթական որակի համապատասխանեցում:
Երրորդ խնդիրը կապված է դպրոցներում առկա բացասական երևույթների հետ, մասնավորապես պարտադրված դրամահավաքի կրկնվող դեպքերի հետ: Հանրապետության նախագահը հստակ հրահանգ է տվել` իրականացնել ամենախիստ միջոցառումները դպրոցներում պարտադրված դրամահավաքը բացառելու ուղղությամբ:

Placeholder