Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Կրթաթոշակային ծրագրերի շրջանակներում Ռուսաստանում սովորում է 76, Ռումինիայում` 6, Չինաստանում` 7, Սիրայում` 1 հայ ուսանող: Այս մասին Panorama.am-ին հայտնեց ԿԳՆ միջազգային համագործակցության և սփյուռքի վարչության պետ Վահե Գրիգորյանը:
Նրա խոսքերով, կրթաթոշակային ծրագրերն իրականացվում են միջպետական պայմանագրերի հիման վրա: Վերոնշյալ երկրները, հայ ուսանողների համար իրենց բուհերում սովորելու հայտերը ներկայացրել են ուսումնական տարվա սկզբին:
Վարչության պետը հայտնեց նաև, որ Հայաստանը նույնպես կրթաթոշակային տեղեր է հատկացնում արտերկրից ժամանած ուսանողներին: Օրինակ` այս տարի Հայաստանի մի շարք բուհերում կրթաթոշակային ծրագրերով սովորում է 30 ուսանող` Չինաստանից, Սիրիայից, Ռուսաստանից և Եգիպտոսից:

Placeholder