ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՉՑԱՆԿԱՑԱՆ, ՈՐ ՓՈԽՎԻ ԻՐԵՆՑ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԸ
Քաղաքական
14:26 20/10/2008

ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՉՑԱՆԿԱՑԱՆ, ՈՐ ՓՈԽՎԻ ԻՐԵՆՑ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԸ

Այսօր Ազգային ժողովի հերթական քառօրյայի օրակարգն ընդունելիս, ՙԺառանգություն՚ խմբակցության միանգամից 6 պարգամավորներ հանդես եկան առաջարկով` չեղյալ համարել մարտի 4-ի ԱԺ որոշումը, որով խորհրդարանը թույլ տվեց 4 պատգամավորների՝ որպես մեղադրյալ ներգրավել ՙմարտի 1-ի՚ գործով և, որպես խափանման միջոց, կալանք կիրառել: Նշենք, որ խոսքը վերաբերում է ներկայումս կալանքի տակ գտնվող պատգամավորներ Սասուն Միքայելյանին, Մյասնիկ Մալխասյանին, Հակոբ Հակոբյանին և հետախուզման մեջ գտնվող Խաչատուր Սուքիասյանին:

ՙԺառանգություն՚ խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանն իր խոսքում մասնավորապես նշեց, որ թեև հիշյալ պատգամավորների մասով քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, սակայն դեռևս դատարան չի գնացել և գտնվում է կողմերի ծանոթացման փուլում, ինչը կարող է ձգվել ևս մի քանի ամիս: Նա հորդորեց պատգամավորներին, ԱԺ որոշումը չեղյալ համարելու ճանապարհով, հնարավորություն տալ, որ իրենց պատգամավոր ընկերների խափանման միջոցը փոխվի՝ իրավական լուծումը թողնելով իրավապահներին:

ՙԺառանգություն՚ խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանի կողմից ներկայացված նախագծով առաջարկվում էր ամբողջությամբ չեղյալ համարել մարտի 4-ի ԱԺ որոշումը, իսկ նույն խմբակցության պատգամավոր Ստյոպա Սաֆարյանի ներկայացրած նախագծով՝ առաջարկվում էր փոփոխություններ կատարել այդ որոշման մեջ, միայն փոխելով պատգամավորների խափանման միջոցը:

Ազգային ժողովը մեկ առ մեկ քվեարկեց բոլոր 4 պատգամավորների մասով ներկայացված որոշման նախագծերը և բոլորն էլ մերժեց: Պատգամավորների խափանման միջոցը փոխելուն ուղղված նախաձեռնությանը, բացի ՙԺառանգության՚ պատգամավորներից կողմ քվեարկեցին ևս 6-10 պատգամավորներ, որոնց թվում էին անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանն ու ԱԺ նախկին խոսնակ Տիգրան Թորոսյանը:

Placeholder
ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՉՑԱՆԿԱՑԱՆ, ՈՐ ՓՈԽՎԻ ԻՐԵՆՑ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑԸ