Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Հոկտեմբերի 21-ից նոյեմբերի 15-ը կիրականացվի «Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների մշակույթի օրեր» նախագծի երրորդ փուլը: Այն իրականացվելու է «Նարեկացի» արվեստի միության (ՆԱՄ) և «Բաց Հասարակության Ինստիտուտի» օժանդակության հիմնադրամի աջակցությամբ: Այս մասին տեղեկացրեց «Նարեկացի» արվեստի միության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նաիրա Հայրապետյանը:
Ծրագրի բացումը տեղի է ունենալու միությունում, ապա շարունակվելու է մարզերում.: «Ծրագրի երրորդ փուլը նվիրված է ասորական, քրդական և հունական մշակույթներին, որոնք ներկայացվելու են ցուցահանդեսների, համերգների և ֆիլմերի միջոցով»,-ասաց Ն. Հայրապետյանը:
Ծրագրի ղեկավար, միության երաժշտական գծով պատասխանատու Լևոն Իսկենյանի հավաստմամբ` պատահական չէ, որ այս անգամ միությունը որոշել է ծրագիրն իրականացնել մարզերում: Ըստ նրա` «Նարեկացի» արվեստի միության ռազմավարության մեջ կարևոր տեղ են գրավում մարզերում մշակութային կյանքի ակտիվացմանն ուղղված աշխատանքները: «Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները ևս ակտիվորեն մասնակցում են ծրագրի իրականացմանը: Ծրագրում տեղ է գտել այն ամենը, ինչը հնարավորություն կտա ավելի շոշափելի դարձնել մեր կողքին ապրող ազգերի մշակույթները: Առաջին համերգը լինելու է Վանաձորում, ապա Գյումրիում, հետո Երևանի Կոմիտասի անվան կամերային տանը, իսկ վերջում` Արտաշատում»,-ասաց Լ. Իսկենյանը:
Հիշեցնենք, որ «Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների մշակույթի օրեր» նախագիծը մեկնարկել է 2007 թվականին:

Placeholder