Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Այս տարի նշվում է հնագետ, արևելագետ, պատմաբան, 1964-1990 թթ. Էրմիտաժի տնօրեն Բորիս Պյատրովսկու 100-ամյակը: Այդ կապակցությամբ հոկտեմբերի 28-ից մինչև 2009-ի հուվարի 25-ը էրմիտաժում բացվելու է «Արարատի ստորոտում» խորագրով ցուցահանդես, որի շրջանակներում ներկայացվելու են մ.թ.ա. 8-2-րդ հազարամյակներում Հայաստանի տարածքում հայտնաբերված կենցաղային և ոսկերչական իրեր, մ.թ.ա. 9-7-րդ դարերի ուրարտական արվեստի նմուշներ՝ արձանիկներ, զարդեր, ինչպես նաև հետուրարտական ժամանակաշրջանի ցուցանմուշներ: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեցին Հայաստանի Պատմության թանգարանից:
Ցուցահանդեսում ներկայացվող արվեստի նմուշները Պատմության թանգարանի հավաքածուից են` 90 առարկա: Նաև մեկը` հեծյալի տեսքով եղջերագավաթը կներկայացնի Էրեբունի թանգարան-արգելոցը:
Նշենք, որ դեռևս փետրվարին Էրեբունի թանգարան-արգելոցում կազմակերպվել էր Պյատրովսկուն նվիրված ցուցահանդես, որտեղ ներկայացվել են ուրարտական շրջանի արվեստի մինչ այժմ չցուցադրված նմուշներ, նրա աշխատությունները, նույնիսկ` կոնյակը, որը նվիրել էր թանգարանին:
Իսկ փետրվարի 14-ին Էրմիտաժում էր բացվել Բորիս Պյատրովսկու 100-ամյակին նվիրված ցուցահանդես, որտեղ ներկայացվել են արվեստի մոտ 200 նմուշ, նաև նրա մրցանակները, մեդալները, օրագիրը, ճանապարհորդությունների ժամանակ կատարած մատիտագրությունները:
Բորիս Պյատրովսկու գիտական ժառանգության մեջ է մտնում նաև հայկական ՈՒրարտական պետության հայտնաբերումը, որը սկիզբ է դրել պատմական նոր գիտության՝ ուրարտագիտության:

Placeholder