Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Լայնաշերտ ինտերնետ տրամադրող առաջատար ընկերության` «Արմենիան Դեյթաքոմ Քամփնի» ՓԲԸ (ADC) մարկետինգային բաժնից Panorama.am-ին տեղեկացրին, որ ելնելով ընկերությունների կողմից առաջացած մեծ պահանջարկից, ADC-ն որոշել է երկարացնել «Լայնաշերտ ինտերնետի» անվճար միացման ակցիայի գործողության ժամկետը մինչև սույն թվականի նոյեմբերի 1-ը։
Հիշեցնենք, որ սույն թվականի հոկտեմբերի 3-ից մինչև հոկտեմբերի 15-ը «Աշնանային անակնկալ» նախագծի շրջանակներում ընկերության կողմից հայտարարված էր ակցիա, որը նախատեսում էր լայնաշերտ ինտերնետ ծառայությունների անվճար միացում։
ADC-ի կողմից հայտարարված «Աշնանային անակնկալ» նախագիծը ընդգրկում է բաժանորդների շահերից բխող մի շարք միջոցառումներ՝ ծառայությունների իջեցված սակագների, նոր և գրավիչ առաջարկների, կարճաժամկետ ակցիաների և այլ հետաքրքիր միջոցառումների տեսքով։
Հայ-նորվեգական «Արմենիան Դեյթաքոմ Քամփնի» ՓԲԸ (ADC) համատեղ ընկերությունը հանդիսանում է հուսալի լայնաշերտ օպտիկամանրաթելային ինտերնետ հասանելիություն և գերժամանակակից կորպորատիվ լայն տարածքային ցանցային լուծումներ ապահովող ընկերություն։

Placeholder