ՏՏ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ԿԻՐԱԳՈՐԾՎԻ 10 ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ
Տնտեսություն
15:31 21/10/2008

ՏՏ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ԿԻՐԱԳՈՐԾՎԻ 10 ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ

Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) զարգացման, արագագործ ինտերնետի ներդրման և ոլորտի բարելավման նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը նախատեսում է «ՏՏ ոլորտի զարգացման հայեցակարգի» իրագործում առաջիկա 10 տարիների ընթացքում:

«Կրթության և զարգացման գլոբալ ինովացիոն համաժողովի» բացման արարողության ժամանակ  ՀՀ Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը ասաց, որ ինտերնետ կապի որակը բարելավելու նպատակով «Մաստեր» ծրագիր ստեղծելու գործում Հայաստանին օժանդակում է Համաշխարհային բանկը:

Նախարարը նշեց նաև, որ «Արմ Թեք» կոնգրեսի ժամամակ կառավարությանը 7 կետանոց առաջարկությունների փաթեթ է ներկայացվել` ուղղված բարձր տեխնոլոգիաների ոլորտում մասնավոր հատվածի զարգացմանը:

Ավելացնենք, որ «ՏՏ ոլորտի զարգացման հայեցակարգը» սահմանում է այն երկարաժամկետ (5-10 տարում) քայլերը, որոնք կապահովեն «Հայկական ՏՏ ապրանքային նշանի» լիարժեք մասնակցությունը միջազգային շուկաներում և կնպաստեն ոլորտի զարգացմանը:

Հայեցակարգում նշվում է նաև, որ անհրաժեշտ է վերանայել, լրամշակել կամ մշակել Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացումն ու առաջնային նշանակությունն ապահովող, ինչպես նաև` տեղեկատվական հասարակության կայացումը խթանող իրավական դաշտը` համապատասխանեցնելով այն միջազգային չափանիշներին և ռազմավարական նպատակներին:
Placeholder
ՏՏ ՈԼՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ԿԻՐԱԳՈՐԾՎԻ 10 ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ