ՎԱՆԱՁՈՐԻ ԻՆՖԵԿՑԻՈՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ Է ՏԵՂԱՓՈԽՎԵԼ 40 ՄԱՐԴ
Առողջություն
17:55 23/10/2008

ՎԱՆԱՁՈՐԻ ԻՆՖԵԿՑԻՈՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ Է ՏԵՂԱՓՈԽՎԵԼ 40 ՄԱՐԴ

Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել 40 մարդ` բարձր ջերմությամբ և լուծի առկայությամբ: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ռուսլանա Գևորգյանը: Դեպքը տեղի է ունեցել նախօրեին:

«Հիվանդանոցում գտնվողների 90%-ը երեխաներ են, տարբեր թաղամասերից: Նախնական տվյալների համաձայն, նրանց մոտ առկա է աղիքային ինֆեկցիա: Տեղում են հակահամաճարակային տեսչության բրիգադան, հանրապետության գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը: Ինֆեկցիայի պատճառները պարզելու համար մանրէաբանական լաբորատոր հետազոտության են ենթարկվել ջուրն ու սնունդը»,-նշեց Ռ. Գևորգյանը:

Նշենք, որ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պատասխանատու Արծրուն Պեպանյանի խոսքերով, խմելու ջրի որակի համար պատասխանատու է քաղաքին ջուր մատակարարող ընկերությունը, այսինքն` «Լոռի ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ-ն: Նախարարությունը պատասխանատու է միայն գետերի և լճերի ջրի որակի համար:

Վանաձորի «Լոռի ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ-ի հանրային կապերի բաժնում Panorama.am-ի թղթակցին ասացին, որ իրենց մասնագետները «99.9 %-ով համոզված են, որ վարակի պատճառը ջուրը չէր կարող լինել»:

Նշենք, որ հետազոտության արդյունքները պարզ կլինեն միայն վաղը:
Placeholder
ՎԱՆԱՁՈՐԻ ԻՆՖԵԿՑԻՈՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ Է ՏԵՂԱՓՈԽՎԵԼ 40 ՄԱՐԴ