Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Այս տարի Երևանի պետական համալսարանում ռոտացիոն համակարգի կիրառման արդյունքում 483 ուսանող անվճար ուսուցման համակարգից տեղափոխվել է վճարովի ուսուցման համակարգ, նույնքան էլ` վճարովի ուսուցման համակրգից տեղափոխվել է անվճար: Այս մասին Panorama.am-ին հայտնեց ԵՊՀ ուսումնամեթոդական վարչության պետ Հրանտ Ժամհարյանը:
Այն հարցին, թե արդյոք ռոտացիոն համակրագը արդարացնու՞մ է իրեն, վարչության պետը պատասխանեց. «Այս համակարգը, իսկապես, շատ լավ արդյունք է տալիս, քանի որ բուհում առաջանում է ուսանելու մրցակցություն, ուսանողները ձգտում են լավ սովորել և տեղափոխվել անվճար ուսուցման համակարգ: Իսկ այն ուսանողները, ովքեր սովորում են անվճար ուսուցման համակարգում և ծուլանում են, իրենց տեղը զիջում են լավ առաջադիմություն ցուցաբերած ուսանողներին»,- հավելեց նա:
ԵՊՀ ուսանող Լիանա Գրիգորյանի խոսքերով, համակարգն արդարացի է, սակայն որոշակի «լարվածություն է ստեղծում նույն կուրսի ուսանողների միջև: «Բոլորը ձգտում են լավ սովորել: Նախկինում քննությունների ժամանակ մեկը մյուսին օգնում էր, իսկ հիմա ոչ մի հարցով իրար չեն օգնում»:
ԵՊՀ ուսանող Լիլիթ Մելիքյանն ասում է, որ ծնողները հազիվ են հոգում ուսանողի առօրյա ծախսերը, ինքն էլ աշխատում է և չի կարողանում գերազանց սովորել, իսկ անվճար համակարգում սովորելու հնարավորությունը չկորցնելու համար, ստիպված է թողնել աշխատանքը. «Երբ ավարտում ես բուհը, որևէ տեղ աշխատանքի ընդունվելու համար աշխատանքային փորձ են պահանջում: Իսկ ինչպե՞ս այս դեպքում կարող ես և’ լավ սովորել, և’ աշխատել»,- ասում է Լիլիթը:

Placeholder