Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Այսօր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպում է ունեցել էլեկտրոնային ավտոմատ նախագծման ոլորտում աշխարհի առաջատար ընկերություններից մեկի` «Մենթոր գրաֆիկս» ընկերության նախագահ Գրեգ Հինկլի և նրա գլխավորած պատվիրակության անդամների հետ:
Գրեգ Հինկլին ՀՀ կառավարության ղեկավարին ներկայացրել է դեռեւս 1981թ. ԱՄՆ-ում հիմնադրված «Մենթոր գրաֆիկս» ընկերության անցած ուղին, ծրագրերը և հայաստանյան շուկայում ակտիվ գործունեություն ծավալելու մտադրությունը: Համակարգիչների եւ համակարգչային ծրագրերի պատրաստմամբ զբաղվող եւ 880 մլն ԱՄՆ դոլարի եկամուտ ունեցող «Մենթոր գրաֆիկս»-ը` իր առաջարկած ծրագրերի միջոցով, ընկերություններին հնարավորություն է ընձեռում արտադրել առավել որակյալ, արագ եւ արդյունավետ էլեկտրոնային արտադրանք` բարելավելով եկամտաբերությունը:
Վարչապետը կարևորել է Հայաստանում այս ընկերության գործունեությունը, նշելով, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է, որպեսզի «Մենթոր գրաֆիկս»-ի բիզնեսը մեր երկրում հաջողություն ունենա: Տիգրան Սարգսյանը վստահեցրել է, որ կառավարությունը ամենայն աջակցություն կցուցաբերի ընկերությանը` խնդիրներ ծագելու դեպքում, արագ արձագանքելով և գործունեության համար բարենպաստ գործարար միջավայր ապահովելով, ինչպես հայաստանյան շուկայում գործող այլ ընկերությունների դեպքում է: Այս մասին տեղեկացնում են կառավարության հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Placeholder