Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Այսօր իր աշխատանքներն ավարտեց Երևանում կազմակերպված Կրթության և զարգացման գլոբալ ինովացիոն համաժողովը:
Ինչպես իր ամփոփիչ խոսքում նկատեց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, չորս օրվա ընթացքում բավականին արդյունավետ աշխատանք է կատարվել: Կառավարության անունից նա պատրաստակամություն հայտնեց շարունակել աջակցել երիտասարդների նախաձեռնություններին ու առաջարկներին:
Ն. Երիցյանը նկատեց, որ առաջարկների մեծ մասը ներկայացրել են Հայաստանի մասնակիցները: Ընդհանուր առմամբ, ներկայացվել են 16 առաջարկներ: «Ավելի քան 100 առաջնորդներ այլ կերպ են մտածում և պատրաստ են նոր գաղափարներ առաջ քաշել, և դա մեզ համար լուրջ արժեք է»,- ասաց նախարարը:
Էկոնոմիկայի նախարարը նշեց, որ ֆորումի մասնակիցները կարողացել են ապացուցել ամբողջ աշխարհում ՏՏ ոլորտի զարգացմանը նպաստելու Հայաստանի վստահությունն ու պատրաստակամությունը, քանի որ «մեր երիտասարդությունը և Հայաստանն ունեն այդ ներուժը»:
Նա ընդգծեց, որ Հայաստանը կդառնա տեղեկատվական ու հեռահաղորդակացական տեխնոլոգիաների գլոբալ երիտասարդական շարժման կենտրոն:
ՄԱԿ Տեխնոլոգիաների և զարգացման Գլոբալ Ալյանսի գործադիր տնօրեն Սարբուլանդ Խանը, շնորհակալություն հայտնելով համաժողովի մասնակիցներից, նկատեց, որ ֆորումի առջև դրված բոլոր խնդիրները լուծվել են: Քննարկումների ժամանակ ֆորումի մասնակիցները մշակել ու առաջարկել են տեղեկատվական ու հեռահաղորդակցական տեխնոլոգիաների զարգացման ոլորտի խնդիրների լուծմանն ուղղված նոր մոտեցումներ, այդ աշխատանքներում ներգրավելով նաև ոլորտում քաղաքականություն մշակող և իրականացնող անձանց ու փորձագետների:
Արդեն այսօր ֆորումի մասնակից 10 անձանց, ովքեր առաջարկներ են ներկայացրել, հավաստագրեր տրվեցին:
Հիշեցնենք, որ քառօրյա համաժողովը կազմակերպվել էր Հայաստանի էկոնոմիկայի նախարարության, ՄԱԿ Տեխնոլոգիաների և զարգացման Գլոբալ Ալյանսի ու Athgo ընկերության կողմից:
Համաժողովի գլխավոր գործընկերներն են «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը, Astro-Malaysia, Ericsson AG, Fundacion Cisneros, Microsoft Corporation, Qualcomm ընկերությունները:

Placeholder