ՎԱՆԱՁՈՐԻ ԻՆՖԵԿՑԻՈՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ ՏԵՂԱՓՈԽՎԱԾՆԵՐԻ ԹԻՎԸ ԱՃՈՒՄ Է
Առողջություն
12:56 24/10/2008

ՎԱՆԱՁՈՐԻ ԻՆՖԵԿՑԻՈՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ ՏԵՂԱՓՈԽՎԱԾՆԵՐԻ ԹԻՎԸ ԱՃՈՒՄ Է

Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց բարձր ջերմությամբ և լուծով տեղափոխվածների թիվը աճել է՝ ժամը 12:00-ի դրությամբ՝ 55: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրին առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից: Թեև արդեն երրորդ օրն է, ինչ առկա է նման ախտանիշներով հիվանդների մեծ հոսք, սակայն հանրապետության գլխավոր համաճարակաբան Արա Ասոյանը հրաճարվեց կանխատեսումներ անել, որոնք նա գնահատեց դեռ որպես ՙ նախնական՚:

«Բոլոր նրանք, ովքեր փորձում են նախնական պատճառներ նշել, սխալ են վարվում, քանի որ դա նույնն է, ինչ սուրճի բաժակ նայելը: Մենք` մասնագետներս, չենք կարող այժմ հստակ ասել, թե ինչումն է խնդիրը»,-ասաց Ա. Ասոյանն ու խոստացավ, արդեն երեկոյան որոշակի տեղեկատվություն հայտնել:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 22-ին Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց էին տեղափոխվել նույն ախտանիշներով 40 մարդ. 90%-ը երեխաներ են: Մինչ այժմ չի ախտորոշված և հիվանդությունը, և չի պարզված դրա պատճառները՝ սնու՞նդ, ջու՞ր, թե՞ այլ:
Placeholder
ՎԱՆԱՁՈՐԻ ԻՆՖԵԿՑԻՈՆ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ ՏԵՂԱՓՈԽՎԱԾՆԵՐԻ ԹԻՎԸ ԱՃՈՒՄ Է