ՄԵԿՆԱՐԱԿԵՑԻՆ ԱՇՆԱՆԱՅԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴՆԵՐԸ
Կրթություն, գիտություն
14:57 27/10/2008

ՄԵԿՆԱՐԱԿԵՑԻՆ ԱՇՆԱՆԱՅԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴՆԵՐԸ

Այսօր Երևանի բոլոր դպրոցներում սկսվեցին աշնանային արձակուրդները: 2-րդից մինչև 11-րդ դասարան աշնանային արձակուրդը տրամադրվում է հոկտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 2-ը` ներառյալ: Իսկ առաջին դասարանցիներին ` հոկտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը ներառյալ: Այս մասին Panorama.am-ին հայտնեց ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը:

Նշենք, որ ԿԳՆ փոխնախարար Բագրատ Եսայանը վերջերս ասուլիսում պաշտոնապես հայտարարեց, որ այս տարի Երևանի բոլոր դպրոցների աշնանային արձակուրդները չեն միացվելու ձմեռայիններին:

Երևանում այսօր գործում է 196 ջեռուցվող դպրոց, այսինքն` դպրոցների երեք քառորդից ավելին ջեռուցվում է:
Իսկ մարզերի դպրոցները, որոնք չունեն լոկալ ջեռուցման համակարգ, սպիպված են աշնանային արձակուրդները միացնել ձմեռայինին:

Անցյալ տարի դպրոցական աշնանային ու ձմեռային արձակուրդները միացվել էին: Աշակերտները դեկտեմբերի 24-ից հունվարի 6-ը հանգստանալու փոխարեն, հանգստացել են մինչև հունվարի 13-ը:
Placeholder
ՄԵԿՆԱՐԱԿԵՑԻՆ ԱՇՆԱՆԱՅԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴՆԵՐԸ