Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
«Թուրք հասարակությունը նոր-նոր է սկսում ճանաչել իրենց կողքին ապրող հայերին, այս հարցում անասելի մեծ է Հրանտ Դինքի դերը, ինչպես կենդանության օրոք, այնպես էլ մահից հետո նա շարունակում է մարդկանց վրա ազդեցություն ունենալ»,- ասաց թուրք փաստաբան Ֆեթհիե Չեթին, ով այսօր Ազգային գրադարանում ներկայացրեց Հայոց Ցեղասպանությանը վերաբերող «Մեծ մայրս» գիրքը: Ըստ նրա, Թուրքիայում մարդիկ սկսում են հետաքրքրվել հայերով, հայերի մշակույթով, սկսում են կարդալ հայոց պատմության վերաբերյալ տեղեկություններ:
Այժմ Ստամբուլում բնակվում է 60 հազար հայ: «Այսօր կան մարդիկ, ովքեր ցանկանում են պատմության հետ առերեսվել, իսկ ոմանք էլ իրենց ազգայնամոլությամբ դեմ եմ հայերի հետ կապված ամեն ինչի»,-ասաց նա:
Չեթինը նշեց, որ թուրքական հասարակության շրջանում կային մարդիկ, ովքեր քննադատում էին նաև երկու երկրների ֆուտբոլային հավաքականների խաղը դիտելու նպատակով Հայաստանում նախագահներ Սերժ Սարգսյանի և Աբդուլլահ Գյուլի հանդիպումը, թեև լռությամբ հավանության են արժանացնողների թիվն, ըստ նրա, մեծամասնություն էր կազմում:
Ֆեթհիե Չեթինն առաջին անգամ է Հայաստանում ու հայաստանյան մթնոլորտը դրական գնահատեց. «օտարություն չեմ զգացել, հայ բարեկամների հետ կարծես վաղուց էինք ծանոթ: Չեմ մոռանա հայկական ջերմությունը, մտերմությունը, հյուրասիրությունը»: Երկու հասարակությունները միմյանց նման են, դրա համար խորթություն, օտարություն չեմ զգացել»,-նշեց թուրք գրողը: Նա այցելել է Ծիծեռնակաբերդ, Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, ինչը մեծ ազդեցություն է թողել, սակայն տպավորությունները կիսելը դեռ վաղ է համարում:
Գրադարանի տնօրեն Դավիթ Սարգսյանը Ֆեթհիե Չեթինին նվիրեց գրադարանի պատվավոր ընթերցողի տոմս, գրադարանի բացիկների ժողովածու: Բացիկների ժողովածու նվիրեց նաև Հրանտ Դինքի դստերը` Պայծառին, որ Չաթինի հետ ժամանել էր Հայաստան:

Placeholder