Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Մշակույթ
14:39 28/10/2008
ԹՈՒՐՔ ԳՐՈՂ. «1915 ԹՎԱԿԱՆԻՆ ԹՈՒՐՔԻԱՆ ՈՒ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ԱՊՐՈՂՆԵՐԸ ԿՈՐՑՐԵԼ ԷԻՆ ԻՐԵՆՑ ՄԱՐԴԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ»
«Շնորհակալություն եմ հայտնում իմ Հրանուշ տատին, քանի որ եթե չլիներ նա, չէր լինի մեր հանդիպումը»,-Ազգային գրադարանում աշխատակիցների ու լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց արմատներով հայ, թուրք փաստաբան Ֆեթհիե Չեթին, ով, չլինելով գրող, հեղինակել է «Մեծ մայրս» գիրքը: Նա ներկայացրեց գրքի ստեղծման պատմությունը, որին տարբեր որակումներ տվեց:
Այսպես: «Հենց առաջին անգամ լսեցի տատիս պատմությունը, ինձ համար սկսվեց երկար, բայց միաժամանակ հետաքրքիր ճանապարհ: Քանի որ տատիս պատմածների` 1915 թվականի դեպքերի մասին որևէ տեղեկություն չունեի (դպրոցական դասագրքերում պատմության այս մասն այնպես է ներկայացվում, կարծես բան էլ տեղի չէր ունեցել), այն ուսումնասիրելու ուղին ինձ համար դարձավ սովորելու, հետքրքրվելու, փաստերն իմանալու մի ճանապարհ: Փաստերի ուսումնասիրման ընթացքում տեսա ու հասկացա, որ իմ տատը միայնակ չի եղել: Ծանոթացա հազարավոր երեխաների ու կանանց հետ, ովքեր էլ պատմեցին իրենց տատերի ու պապերի պատմությունը: Նկատեցի, որ դեպքերին ներկա կանայք տասնամյակներ շարունակ այդ ժամանակաշրջանի պատմությունը թաքցրել են, սակայն տարիներ շարունակ կրկնել ու հնարավորության դեպքում հաղորդել իրենց տան կանանց: 70 տարկան էր տատս, որ պատմեց ինձ այս պատմությունը, այսինքն մոտ 60 տարի նա լռել է (1915 թ. նա 9 տարեկան է եղել): Լռել է, սակայն բոլոր մանրամասներն ու անունները մանրակրկիտ հիշում էր: Սա նշանակում է, որ չմոռանալու համար անընդհատ դեպքերը վերապատմել է իր ներսում»:
Ֆ. Չեթին նշեց, որ հենց այդ լուռ մնացած կանանց լռությունը բարձրաձայնելու համար որոշեց գրել այդ գիրքը: «Գրող չեմ, փաստաբան եմ, այդ պատճառով խիզախություն չունեի գրել: Իմ ծանոթ գրողներին խնդրում էի, որ գրի առնեին, սակայն դրական արձագանք չէի ստանում նրանցից: Այս պատճառով էլ որոշեցի ինքս գրել: Գրելիս շատ եմ արտասվել: Փնտռտուքի ճանապարհին գիշերները չէի կարողանում քնել, սակայն ավարտելուց հետո սկեցի քնել` մի տեսակ հանգստություն իջավ վրաս, քանի որ հաշտվել էի ինքս ինձ հետ»,-պատմեց թուրք գրողը:
«Մեծ մայրս» գրքի տպագրումից հետո, ըստ նրա, արձագանքները շատ են եղել, հանդիպել, զրուցել է ընթերցողներից շատերի հետ: Նրա խոսքով, գիրքը ընթերցողների մոտ ձևավորել է մեծ հետաքրքրություն դեպի ոչ վաղ անցյալը, շատերի մոտ հետաքրքրություն է առաջացել ուսումնասիրել հենց իրենց ընտանիքների անցյալը` արդյոք որտեղի՞ց են եկել իրենց տատերեն ու պապերն ու ի՞նչ պատմություն ունեն: «Շատ եմ կարևորում հենց այս հետաքրքրվելու փաստը, քանի որ մինչ այդ թշնամի ներկայացված հայերը, երբ շատերն իրենց հետքերում հայ էին գտնում, չէին կարողանում այդ թշնամությունը շարունակել: Սկսվում է նաև կորել պետական քարոզչությամբ պարտադրված այն համոզմունը, որը կրում էր ազգայնական բնույթ` Թուրքիան միատարր է և այլ էթնիկ խմբեր գոյություն չունի»,-նշեց նա:
Գրքի կարևոր արժանիքներից Ֆ. Չեթին համարում է այն, որ ընթերցելուց հետո ամեն մեկի մոտ ինքն իր հետ կամ շրջապատի հետ հաշտվելու գործընթաց է սկսվում: «Գրքի ընթերցումից հետո շատերն ինձանից ներողություն էին խնդրում: Իրականում նրանք որևէ կարիք չունեին ինձանից խնդրելու, բայց քանի որ որևէ այլ զրուցակից չունեին, ինձանից էին ներողություն խնդրում»,-ասաց նա ու հավելեց, որ այդ առումով գիրքը համարում է յուրահատուկ մի հրավեր 93 տարի շարունակվող անարդարության դեմ, «թեկուզ փոքր, բայց յուրահատուկ հրավեր», քանի որ 1915 թվականին Թուրքիան ու Թուրքիայում ապրողները կորցրել էին իրենց մարդկայնությունը: «Սա նաև մի հրավեր է, որ այդ մարդիկ իրենց թոռներին ու երեխաներին կոչ անեն, որ միասին վերացնեն այդ անարդարությունը: Մենք ունենք ուշացած ու թերի մի սուգ, որը չեն կարողացել սգալ 1915 թվականին` մուսուլմանները չեն կարողացել պահել իրենց սպանված հայ հարևանների սուգը, տատս ու տատիս նման երեխաները չեն կարողացել պահել իրենց հարազատների սուգը` այսինքն հայերը չեն կարողացել պահել այդ սուգն ու իրենց մեռելներին թաղել»,-ասաց թուրք գրողը:
Ըստ նրա, «Մեծ մայրս» գիրքը այդ սուգը միասին տանելու հրավեր է, կոչ է: «Մենք պետք է միասին ուրախանանք ու ժպտանք, սակայն որպեսզի կարողանանք այդ անել, անհրաժեշտ է նախ միասին արտասվենք»,-իր պատմությունը եզրափակեց թուրք «գրող» Ֆեթհիե Չեթինը:

Placeholder