ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՏՄՈՂ ԳՐՔԵՐ ՍՏԱՄԲՈՒԼՈ՞ՒՄ
Մշակույթ
19:07 29/10/2008

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՏՄՈՂ ԳՐՔԵՐ ՍՏԱՄԲՈՒԼՈ՞ՒՄ

Նոյեմբերի 1-9-ը Ստամբուլում «Մշակութային հարևանություն» խորագիրը կրող գրքի ցուցահանդեսում ներկայացվելու են նաև հայկական գիրն ու գրականությունը: Այս մասին ասուլիսում հայտնեց «Հայաստանի հրատարակիչների ասոցիացիայի» նախագահ Վահան Խաչատրյանը: Նա նշեց, որ 150 անուն հայկական գիրք` գեղարվեստական գրականություն, տարաբնույթ ալբոմներ, ցուցադրվելու են 9 քմ-անոց տաղավարում:

Վ. Խաչատրյանի խոսքերով, հայկական կողմը մտադիր է ներկայացնել 1915 թ. Հայոց ցեղասպանության մասին պատմող գրքեր, բայց ցուցահանդեսի կազմակերպիչները հայտարարել են, որ պատասխանատու չեն հնարավոր միջադեպերի համար:

Այս տարի հայկական գիրքն արդեն ներկայացվել է մի քանի միջազգային ցուցահանդեսներում` Մինսկ, Թբիլիսի, Թեհրան, դեկտեմբերին էլ ներկայացվելու է Հալեպում:

«Հույսով ենք, որ մենք էլ վերջ ի վերջո կունենք միջազգային գրքի ցուցահանդես»,-ասաց Վ. Խաչատրյանը ու հավելեց, որ «բոլոր հնարավորությունները Հայաստանն ունի»:
Placeholder
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՏՄՈՂ ԳՐՔԵՐ ՍՏԱՄԲՈՒԼՈ՞ՒՄ