Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Այսօր առավոտյան առողջապահության նախարար Հարություն Քուշկյանին Լոռու մարզից տեղեկացրել են, որ Վանաձոր և Ալավերդի քաղաքներում համաճարակային իրավիճակը համեմատաբար կայուն է, իսկ հիվանդների հոսքը դադարել է: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց նախարար Քուշկյանը: Նրա հավաստմամբ, հիգիենիկ-հակահամաճարակային տեսչությունը փորձաքննություն է իրականացրել, որի արդյունքներով նշյալ երկու քաղաքներում բռնկված համաճարակը ջրի հետևանք է եղել:
Panorama.am-ը հետաքրքրվեց, թե հնարավո՞ր է, որ համաճարակի հնարավոր պատճառը Չինաստանից ներկրված փոշի կաթը լինի, որի բաղադրության մեջ «մելամին» կոչվող տարր կա: «Հիմա շատ դժվար է պատասխանել` կաթից կարող է լինել դա, թե ոչ: Բայց մենք ուսումնասիրել ենք և երեկ երեկոյան տեղեկություն ենք ստացել, որ օպերատիվ միջոցառումներ են իրականացվել և այսօրվա դրությամբ մենք ունենք հիվանդների թվի նվազում: Այս պահին չեմ կարող բացառել կաթի վերաբերյալ վարկածը, բայց մենք համոզված ենք, որ դա եղել է խմելու ջրի պատճառով»,- պատասխանեց նախարարը:
Նրա վստահեցմամբ, լաբորատոր հետազոտությունները հաստատում են, որ վարակը եղել է խմելու ջրի պատճառով: «Միկրոբներ են եղել անջատված, որոնք էլ հենց պատահում են մեծ վթարների ժամանակ», - հավելեց Հ. Քուշկյանը` նշելով, որ վարակի օջախը հայտնաբերված է ու կատարվում են համապատասխան միջոցառումներ, որ այն հետագա տարածում չունենա:
Սանիտարահամաճարակային կանոնները խախտելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով) Լոռու մարզի դատախազի կողմից հոկտեմբերի 28-ին հարուցվել է քրեական գործ:
Նկատենք, որ երեկ հեռուստաընկերություններից մեկով տեղեկատվություն հնչեց, որ հունվարից օգոստոս Չինաստանից Հայաստան է ներմուծվել 17,5 տոննա կաթի փոշի, որը բաժանվել է դպրոցներին: Հիշեցնենք, որ սեպտեմբերին նույն Չինաստանում չինական կաթի փոշու մեջ պարունակվող «մելամինից» 53 հազարից ավելի մարդ, մեծմասամբ երեխա էր վարակվել:

Placeholder