Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Այս տարի հանրապետության 100 դպրոցներում, ներառյալ փորձնական 10 ավագ դպրոցներում` 8-րդ և 10-րդ դասարաններում անցկացվելու է ընթացիկ գնահատում: Այս մասին այսօր տեղեկացրեց Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Մանուկ Մկրտչյանը: 8-րդ և 10-րդ դասարաններում ընթացիկ գնահատում անցկացվելու է հայոց լեզու և գրականություն, պատմություն, մաթեմատիկա, կենսաբանություն, աշխարհագրություն, ֆիզիկա, քիմիա և օտար լեզուներ առարկաներից:
Ընթացիկ գնահատումն անցկացնելու համար վերոնշյալ առարկների դպրոցական ուսումնական ծրագրերի հիման վրա ստեղծվելու են թեստեր: Մ. Մկրտչյանը հայտնեց, որ 10-րդ դասարանցիների ընթացիկ գնահատման թեստերն արդեն ստեղծվել են, իսկ 8-րդ դասարանցիների համար` պատրաստ կլինեն երկու շաբաթից:
ԳԹԿ տնօրենը նշեց, որ 10-րդ և 8-րդ դասարաններում ընթացիկ գնահատումը անցկացվելու է կիսամյակների ավարտին` դեկտեմբերին և մայիսին: Նրա խոսքով, գործընթացը նպատակ ունի ծանոթանալ աշակերտների գիտելիքներին և ունենալ տեղեկություններ աշակերտների հանրակրթական որակի վերաբերյալ: Այս թեստերում ընդգրկված կլինեն նաև ընդարձակ պատասխաններով առաջադրանքներ, ինչը միասնական քննությունների թեստերում չկա:

Placeholder