ԱՎԱՐՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՍԿԱԾԵԼԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԴՊՐՈՑՆԵՐՆ ԱՌԱՆՁՆԱՑՎԵԼ ԵՆ
Կրթություն, գիտություն
16:05 30/10/2008

ԱՎԱՐՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՍԿԱԾԵԼԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԴՊՐՈՑՆԵՐՆ ԱՌԱՆՁՆԱՑՎԵԼ ԵՆ

Գնահատման և թեստավորման կենտրոնի մասնագետներն ուսումնասիրել են ավարտական և միասնական քննությունների արդյունքների վերլուծություններն ու դրանց հիման վրա առանձնացրել այն դպրոցների ցանկը, որտեղ կասկածելի են եղել քննությունների արդյունքները:

ԳԹ կենտրոնի տնօրեն Մանուկ Մկրտչյանը տեղեկացնում է,, որ Կրթության և գիտության նախարարի հրամանով արդեն ստեղծվել է աշխատանքային խումբ, որի անդամները կայցելեն այդ դպրոցներն ու կպարզեն, թե ինչ գործոններ են ազդել ավարտական քննությունների արդյունքնների վրա: Հաջորդ շաբաթվանից աշխատանքային խումբը կսկսի այցելությունները:

Մ. Մկրտչյանը հայտնեց, որ ԳԹԿ աշխատակիցներն այցելություններ են կազմակերպում հանրապետության տարբեր մարզեր և հանդիպում են դպրոցների տնօրենների և մարզպետարանների կրթության վարչության աշխատակիցների հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվում են տվյալ մարզի դպրոցների ավարտական քննությունների արդյունքները, նշվում են դպրոցների ավարտական քննությունների ընթացքում տեղ գտած թերությունները և առաջարկում են դրանց շտկման ուղիները: «Բացի այդ մենք նաև լսում են տնօրենների և վարչության աշխատակիցների առաջարկությունները և դիտողություներն ավարտական քննությունների անցկացման ընթացակարգի վերաբերյալ»,- հավելեց նա:

Մ. Մկրտչյանի խոսքով, նմանատիպ հանդիպումները նպատակ ունեն շտկել առկա թերությունները:

ԳԹԿ-ի աշխատակիցներն արդեն նման հանդիպումներ ունեցել են Կոտայքում, Գեղարքունիքում և Վայոց Ձորում, իսկ առաջիկայում նախատեսում հանդիպումներ անցկացնել հանրապետության այլ մարզերում ևս:
Placeholder
ԱՎԱՐՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՍԿԱԾԵԼԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԴՊՐՈՑՆԵՐՆ ԱՌԱՆՁՆԱՑՎԵԼ ԵՆ