ՀԱՅԱՍՏԱՆ Է ԺԱՄԱՆՈՒՄ MICROSOFT ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՓՈԽՆԱԽԱԳԱՀԸ
Տնտեսություն
12:59 30/10/2008

ՀԱՅԱՍՏԱՆ Է ԺԱՄԱՆՈՒՄ MICROSOFT ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՓՈԽՆԱԽԱԳԱՀԸ

Վաղը` հոկտեմբերի 31-ին մեկօրյա աշխատանքային այցով Հայաստան է ժամանում Մայքրոսոֆտ (Microsoft) ընկերության տարածաշրջանային փոխնախագահ Վահե Թորոսյանը: Այցի նպատակն է քննարկել 2007 թվականի հունվարի 30-ին Էդինբուրգում ՀՀ կառավարության և Մայքրոսոֆտ (Microsoft) կորպորացիայի միջև ստորագրված համաձայնագրով նախատեսված համագործակցության ընթացքը և պայմանավորվածություններ ձեռք բերել հետագա փոխգործակցության ու նոր ծրագրերի իրականացման վերաբերյալ, որոնք կընդգրկեն տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության, ինովացիաների, էլեկտրոնային կառավարման ոլորտները:

Ինչպես հայտնում են Էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նույն օրը, ժամը 14:00-ին, Արմենիա Մարիոթ հյուրանոցում Microsoft ընկերության տարածաշրջանային փոխնախագահ Վահե Թորոսյանն ու ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը համատեղ մամուլի ասուլիս կտան:
Placeholder
ՀԱՅԱՍՏԱՆ Է ԺԱՄԱՆՈՒՄ MICROSOFT ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՓՈԽՆԱԽԱԳԱՀԸ