ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳԻՐ ՍՏԱՑԵԼ Է 6665 ՀՂԻ
Առողջություն
14:31 03/11/2008

ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳԻՐ ՍՏԱՑԵԼ Է 6665 ՀՂԻ

Այս տարի նոյեմբերի 1-ի դրությամբ Երևան քաղաքի 10 ծննդատներում ծնվել է 13 հազ. 994 երեխա, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ ավելի է 7.3 տոկոսով: Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գործող 4 ծննդատներում ծնվել է 4132 երեխա: Այս տվյալները ներկայացրեց Երևանի քաղաքապետարանի առողջապահության և սոցիալական հարցերի վարչության պետ Արմեն Սողոյանը:

Նա հիշեցրեց, որ հուլիսի մեկից ներդրված է անվճար ծննդօգնության պետական հավաստագրի տրամադրման համակարգը և մինչ այժմ ստացել 6665 հղի: Ա. Սողոյանը վստահեցրեց, որ վերջին շրջանում բողոքներ չեն գրանցվել, դրանք հիմնակնում գրանցվում էին ծրագրի ներդրման սկզբնական շրջանում, որոնք էլ պայմանավորված էին լինում ծրագրից անտեղյակ լինելով:

Այն դեպքերում, երբ որևէ հաստատությունում բժիշկները հղիներին անվճար չսպասարկեն, Ա. Սողոյանը հորդորեց զանգահարել քաղաքապետարանի թեժ գիծ` 54 40 58 հեռախոսահամարով:

Առողջապահության և սոցիալական հարցերի վարչության պետի խոսքով, հղիության առաջին իսկ նշանները զգալուց հետո, ցանկալի է, որ հղին դիմի պոլիկլինիկա և մասնակցի կանանց կոնսուլտացիաների:

Նա նաև խորհուրդ տվեց 15 տարեկան և բարձր տարիքի աղջիկներին. որևէ հիվանդության նախանշաններ զգալու պես, անպայման դիմել պոլիկլինիկա` անվճար զննվելու, քանի որ հիվանդությունները նախնական շրջանում կանխել և բուժելն ավելի հեշտ է:
Placeholder
ՊԵՏԱԿԱՆ ՀԱՎԱՍՏԱԳԻՐ ՍՏԱՑԵԼ Է 6665 ՀՂԻ