Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի Բարանովկա գյուղում այսօր մեկնարկում է հայկական արվեստի «Հայաստանի քնար» երրորդ փառատոնը, որը նպատակ ունի նպաստել հայկական ժողովրդական արվեստի պահպանմանն ու քարոզմանը: Ինչպես հաղորդում է Սոչի քաղաքի ադմինիստրացիայի մշակույթի վարչության մամուլի ծառայությունը, որպես փառատոնի կազմակերպիչներ հանդես են եկել Խոստինսկի շրջանի ադմինիստրացիան և նույն շրջանի «Կենտրոնացված ակումբային համակարգը»:
Միջոցառմանը կմասնակցեն ինքնագործ գեղարվեստական համույթներ և առանձին կատարողներ, որոնք կներկայացնեն հայկական արվեստի տարբեր ժանրեր:
Փառատոնի շրջանակներում տեղի կունենա հայ ժողովրդի կիրառական արվեստի և կենցաղային իրերի ցուցահանդես: Ինչպես նշում են կազմակերպիչները, «Հայաստանի քնարը» կօգնի բացահայտել ժողովրդական արվեստի ինքնուս տաղանդների, ուշադրության հրավիրել ազգային ինքնագործ արվեստի զարգացման վրա, ամրացնել Կովկասում ապրող ժողովուրդների միջև բարեկամությունն ու փոխըմբռնումը: Ենթադրվում է, որ փառատոնը կհետաքրքրի տարբեր ազգերի ներկայացուցիչների և բոլոր նրանց, ովքեր կցանկանան ծանոթանալ հայ ժողովրդի մշակույթին:

Placeholder