Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Նոյեմբերի 22-ին Կիպրոսի Լիմասոլ քաղաքում կկայանա Մանկական Եվրատեսիլ 2008 երգի մրցույթը, որտեղ Հայաստանը կներկայացնի Մոնիկա Մանուչարովան` Գյումրիից: Ինչպես տեղեկացնում է մրցույթի պաշտոնական կայքէջը, այդ առթիվ Կիպրոս կժամանի նաև Սիրուշոն, ով այս տարի Բելգրադում հիմնական Եվրատեսիլի ժամանակ զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը: Սիրուշոն Կիպրոսում կքաջալերի հայ մասնակցին:
Մոնիկա Մանուչարովան 13 տարեկան է, Կիպրոսում կկատարի իր հեղինակած «Իմ երգի հնչյունը» երգը, վիճակահանության արդյունքում նրա ելույթը նախատեսված է երկրորդը: Հագուստի ձևավորումը «Զատիկ» ստուդիայինն է, իսկ երգի գործիքավորումը կատարել է Արա Թորոսյանը (Մուրզիկը), իսկ «բեք վոկալ» կերգեն Մերի Մնջոյանը և Սերինե Խոդիկյանը:
Նշենք, որ մանկական Եվրատեսիլին այս տարի կմասնակցեն 10-15 տարեկան` 15 երկրի պատանիներ ու խմբեր:

Placeholder