Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Կրթություն, գիտություն
14:07 05/11/2008
ԿԳ ԲՅՈՒՋԵ. ՀԱՋՈՂՎԵԼ Է ՀԱՄԱԴՐԵԼ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Կրթության և գիտության նախարար Սպարտակ Սեյրանյանը նախօրեին հանդիպել է Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ։ Ինչպես տեղեկացանք ԿԳն պաշտոնական կայքէջից, նախարարի այցի նպատակը հանրապետության կրթության և գիտության ոլորտների 2009 թվականի բյուջեի ներկայացումն էր և քննարկումը։
ՀՀ կառավարությունը նախաձեռնել է նման հանդիպումների շարք, և առաջիկայում այդպիսիք կկայանան կրթական և գիտական այլ հաստատություններում ևս՝ ոչ միայն հանրության իրազեկությունն ապահովելու, այլև առաջարկվող ծրագրերի վերաբերյալ ոլորտների մասնագետների դիտարկումներն ու առաջարկությունները ստանալու, դրանց համապատասխան, հնարավոր ճշգրտումներ իրականացնելու նպատակով։
ԿԳ նախարարը, նախ անդրադառնալով համակարգի 2009 թվականի բյուջեին, նշել է, որ, իհարկե, չի կարելի ասել, թե այն լուծելու է մեր բոլոր խնդիրները, բայց դրանում հաջողվել է լավագույնս համադրել ցանկություններն ու հնարավորությունները։
Ինչպես կրթության, այնպես էլ գիտության ոլորտներում հատկացումների ծավալը նախատեսվում է ավելացնել։ Եթե 2006 թվականին պետական բյուջեով նախատեսված ծախսերը կազմել են ՀՆԱ-ի 2.53%-ը, 2007 թվականին՝ 2.84%, 2008 թվականին՝ 2.94%, ապա 2009 թվականին կկազմի 3.03%։
Այսպիսով, եկող տարի կրթության ոլորտի բյուջեն կկազմի ավելի քան 127 մլրդ դրամ, գիտությանը՝ ավելի քան 8 մլրդ։ Կրթության ոլորտի պետական հատկացումների 85.4%-ը կուղղվի հանրակրթության ոլորտին, 10.4%-ը` մասնագիտական կրթական ծրագրերի ֆինանսավորմանը։
Նախարարը նաև ներկայացրել է հանրակրթության ոլորտում իրականացվող մի շարք նոր ծրագրեր, ինչպիսիք են` սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների դասագրքերի վարձավճարի փոխհատուցումը, դպրոցներում զենքի պահման սենյակների ընթացիկ վերանորոգումն ու կահավորումը, ինչպես նաև ավագ դպրոցների ցանցի ստեղծումը։
«Աշխատավարձերի առումով, եթե մենք բավականին տեղաշարժ ունենք մանկավարժների համար, ցավոք, նույնը չենք կարող ասել դասախոսների և գիտաշխատողների առումով»,- ասել է նախարարը։ Սակայն հատկապես գիտության ոլորտում, նախարարի խոսքով, այժմ քաղաքականությունը միտված է տնտեսական ծախսերի ավելացմանը։ Եթե ընթացիկ տարում ոլորտի հատկացումների հարաբերակցությունը կազմել է 87% աշխատավարձերի և 13% տնտեսական ծախսերի համար, ապա 2009թ.-ին այդ հարաբերակցությունը սահմանված է համապատասխանաբար 75% և 25%։
«Քաղաքականությունն ուղղված է նրան, որ ի վերջո մենք կարողանանք աստիճանաբար ձեռք բերել և թարմացնել գիտական հաստատությունների նյութատեխնիկական բազան, առանց որի լուրջ գիտական աշխատանքի մասին դժվար է խոսել։ Իհարկե, այստեղ էլ աշխատավարձերը չափազանց կարևոր են, սակայն ոլորտում իրավիճակն այնպիսին է, որ միջին հաշվարկային աշխատավարձ՝ 50 հազար դրամը հարաբերական է, քանի որ իրականում գիտական աշխատանքով զբաղված գիտնականը՝ տարբեր ծրագրերում ընդգրկվելով, կարող է և կարողանում է այն կրկնապատկել, եռապատկել կամ շատ ավելացնել»,- ավելացրել է նախարարը։
ԿԳ նախարարը պատասխանել է նաև դասախոսների և ուսանողների հարցերին:

Placeholder