ՆՈՅԵՄԲԵՐԻ 10-ԻՆ ԿՆՇՎԻ ԹԱԹՈՒԼ ԱԼԹՈՒՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԵՐԳԻ-ՊԱՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՆՍԱՄԲԼԻ 70-ԱՄՅԱԿԸ
Մշակույթ
17:42 07/11/2008

ՆՈՅԵՄԲԵՐԻ 10-ԻՆ ԿՆՇՎԻ ԹԱԹՈՒԼ ԱԼԹՈՒՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԵՐԳԻ-ՊԱՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՆՍԱՄԲԼԻ 70-ԱՄՅԱԿԸ

Նոյեմբերի 10-ին Ա. Սպենդարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մեծ շուքով կնշվի Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլի 70-ամյակը: Համերգային ծրագրում հանդես կգան հենց անսամբլի անդամները: Այս մասին հայտնեց Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլի գեղարվեստական ղեկավար Ժիրայր Ալթունյանը:

Նա նշեց, որ համերգային ծրագրում ընդգրկված են 70 տարվա ընթացքում տարբեր բեմերում ներկայացված լավագույն ելույթները: «Ծրագրում մենք աշխատել ենք ներկայացնել անսամբլի տարբեր տարիների գեղարվեստական ղեկավարների բեմադրած պարերը»,- հավելեց նա: Անսամբլի տնօրեն Աշոտ Տիգրանյանը հայտնեց, որ մայիսին անսամբլի 70-ամյակը մեծ համերգային ծրագրով նշվել է Մոսկվայում:

Անսամբլի գեղարվեստական ղեվակարի խոսքով, Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլն առաջինն է ազգային պարը ներկայացրել է սփյուռքում: «Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլը միշտ եղել է ժողովրդական երգի ու պարի պրոպագանդողը և այսօր էլ շարունակում է իր առաքելությունը»,- ասաց Թ.Ալթունյանը:

Այսօր անսամբլն ունի մոտ 100 անդամ: Անսամբլի տնօրենը հայտնեց, որ միշտ էլ մեծ տեղ է տալիս երիտասարդներին: Նրա խոսքով, ամեն տարի դեկտեմբերին` անսամբլում երիտասարդներ ընդգրկվելու համար երգի և պարի մրցույթ է հայտարարվում, իսկ լավագույնները ընդգրկվում են անսամբլի կազմում:

Գեղարվեստական ղեկավարը նշեց, որ Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի պետական անսամբլը հիմնադրվել է 1938 թվականին Թաթուլ Ալթունյանի կողմից և 70 տարիների ընթացում համերգային ծրագրերով ներկայացել է աշխարհի բոլոր մայրցամաքներում:
Placeholder
ՆՈՅԵՄԲԵՐԻ 10-ԻՆ ԿՆՇՎԻ ԹԱԹՈՒԼ ԱԼԹՈՒՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԵՐԳԻ-ՊԱՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՆՍԱՄԲԼԻ 70-ԱՄՅԱԿԸ