Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Մշակույթ
17:41 07/11/2008
ԷՈՒՍՏԱՉԵՆ ԱՅՍՕՐ ԺԱՄԱՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆ: ՆԱ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ Է ՋԻՎԱՆ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ՄԵԾԱՐՄԱՆ ՀԱՄԵՐԳԻՆ
Այսօր երեկոյան, ժամը 22:30-ին, համաշխարհային կարգի ֆլեյտահար և կոմպոզիտոր Պեդրո Էուստաչեն (Pedro Eustache) կժամանի Երևանի «Զվարթնոց» օդանավակայան: Նա կլինի առաջինն այն երաժիշտներից, ովքեր Հայաստան են այցելում` բացելու Ջիվան Գասպարյանի մեծարման համերգաշարը, որը տեղի կունենա այս երեքշաբթի, 2008 թ.-ի նոյեմբերի 11-ին, ժամը 19:30-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Հաջորդ շաբաթ տեղի ունենալիք այդ իրադարձության մասնակից մյուս միջազգային աստղերը կժամանեն հաջորդ 24 ժամվա ընթացքում:
Վենեսուելայում ծնված Պեդրո Էուստաչեն անվանի, մրցանակների արժանացած բազմակողմանի արտիստ է, ով հայտնի է իր երաժշտական բազմազանությամբ և փորձառությամբ: Նա խորապես ուսումնասիրել է բազմապիսի երաժշտական մշակույթներ և գործիքներ ու սովորել աշխարհի այնպիսի մեծագույն երաժիշտներից, ինչպիսիք են Պանդից Րավի Շանքարը [Pandits Ravi Shankar] եւ մաեստրո Ջիվան Գասպարյանը: Էուստաչեն ելույթ է ունեցել եւ ձայնագրվել այնպիսի անունների հետ, ինչպիսիք են Յաննին և հայ երգահան ու ստեղնահար Արա Գևորգյանը: Նրա երաժշտությունը տեղ է գտել հոլիվուդյան այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են Սթիվեն Սփիլբերգի «Մյունխեն»-ը և Մել Գիբսոնի «Քրիստոսի չարչարանքները»: Էուստաչեն շարունակում է համերգներով հանդես գալ ողջ աշխարհում և դասավանդել:

Placeholder