ՀԱՄԵՐԳ` ՆՎԻՐՎԱԾ ԶԱՐԵՀ ՍԱՀԱԿՅԱՆՑԻ 75 -ԱՄՅԱԿԻՆ
Մշակույթ
14:42 08/11/2008

ՀԱՄԵՐԳ` ՆՎԻՐՎԱԾ ԶԱՐԵՀ ՍԱՀԱԿՅԱՆՑԻ 75 -ԱՄՅԱԿԻՆ

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա հատուկ համերգ` նվիրված արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր, Հայաստանի պետական կամերային նվագախմբի հիմնադիր Զարեհ Սահակյանցի 75 ամյակին:

Համերգի մենակատարն է Արաքս Դավթյանը (սոպրանո):

Հայաստանի պետական կամերային նվագախմբի հիմնադիր, անվանի ջութակահար, ալտահար, դիրիժոր Զարեհ Սահակյանցը ծնվել է 1933-ին Դոնի Ռոստովում:

Զարեհ Սահակյանցը երաժշտական կրթությունը ստացել է Երևանի, հետո` Մոսկվայի կոնսերվատորիաներում, ճանաչված մանկավարժներ Կ. Դոմբաևի և Յ. Յանկելևիչի դասարաններում:

1958-ին վերադարձել է Հայաստան և 1960-1963-ին ստանձնել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կոնցերտմայստերի պաշտոնը:

Զարեհ Սահակյանցը կամերային նվագախմբի համար մի շարք մշակումներ և փոխադրումներ է կատարել և հատկապես արժեքավոր է երջանկահիշատակ Վազգեն I կաթողիկոսի ցանկությանբ իրագործված պատարագի չորս հատվածի մշակումները:

Զ.Սահակյանցն արժանացել է վաստակավոր արտիստի (1967), արվեստի վաստակավոր գործչի (1973) կոչումների: Նա Անդրկովկասյան մրցույթի դափնեկիր էր(1960), ՀԼԿԵՄ մրցանակակիր (1970):
Placeholder
ՀԱՄԵՐԳ` ՆՎԻՐՎԱԾ ԶԱՐԵՀ ՍԱՀԱԿՅԱՆՑԻ 75 -ԱՄՅԱԿԻՆ