Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Մշակույթ
17:58 10/11/2008
Պ. ԷՈՒՍՏԱՉԵՆ. «ԱՍՏԾՈ ԿԱՄՈՔ ԿԱՐՈՂԱՑԵԼ ԵՄ «ՋԻՎԱՆ ՋԱՆԻ» ՏԻՐՈՒՅԹ ՄՏՆԵԼ ԵՎ ՆՐԱՆԻՑ ՍՈՎՈՐԵԼ ՆՎԱԳԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔ»
«Ինձ հանդիպած լավագույն մարդկանցից, արվեստագետներից է «Ջիվան ջանը», կարծես հայրս լինի, շատ մոտ ենք իրար հետ: Նրա մեծությունը զիջում է միայն նրա համեստությանը: Զարմանալիորեն համեստ անձնավորություն է»,-այսպես ասաց Ջիվան Գասպարյանի 80-ամյա հոբելյանին նվիրված մեծարման համերգին մասնակցելու առիթով Հայաստան ժամանած համաշխարհային ճանաչում ունեցող ֆլեյտահար և կոմպոզիտոր Պեդրո Էուստաչենը Ջիվան Գասպարյանի մասին: Նա նշեց նաև, որ իր համար մեծ պատիվ է Հայաստանում գտնվելը: «Շատ անվանի մարդկանց հետ եմ ելույթներ ունեցել, նաև հայտնի մարդկանց` նախագահներԻ, բարձրաստիճան պաշտոնյաների համար եմ նվագել, բայց ինձ համար կարևոր է, թե մարդն ինչ է ներկայացնում իր ներսից»,-ասաց նա: Նա դուդուկ նվագել սովորել է հենց Ջ. Գասպարյանից. «Աստծո կամոք կարողացել եմ «Ջիվան ջանի» տիրույթ մտնել և նրանից սովորել նվագել հայկական գործիք»:
Ասուլիսին ներկա երաժիշտ Անդրեաս Վոլենվեյդերն էլ ասաց, որ իր համար մեծագույն պատիվ է մասնակցելու հիանալի անձի 80-ամյակին նվիրված միջոցառմանը: «Բազմակի անգամներ նա իր քաղցր երաժշտական կատարումներով կարողացել է կոտրել սիրտս»,-ասաց երաժիշտը:
«Ալան Փարսոնզ Լայվ Փրոջեքթ»-ի (Alan Parsons Live Project) անդամներից մեկը նշեց, որ իր համար պատվաբեր է հանդես գալ Ջիվան Գասպարյանի մեծարման համերգին: «Հետաքրքիրն այն է, որ դեռ չեմ հանդիպել Ջիվան Գասպարյանին, ու նրան ճանաչում եմ «Գլադիատոր» ֆիլմից: Ինձ համար մեծ պատիվ է, որ միասին նվագելու ենք` երկու մշակույթ մի տեղում` միաժամանակ»,-նշեց նա:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ին տեղի կունենա Ջիվան Գասպարյանի մեծարման համերգը` նվիրված նրա 80-ամյա հոբելյանին, որին մասնակցելու են համաշխարհային երաժշտության այնպիսի անուններ, ինչպիսիք են Զուկկերոն (Zucchero), «Ալան Փարսոնզ Լայվ Փրոջեքթ»-ը (Alan Parsons Live Project) և «Փլենեթ X»-ը (Planet X), որոնք մեծարման համերգին հաջորդող օրերին հանդես կգան նաև մենահամերգներով, ինչպես նաև Բորիս Գրեբենշիկովը, Եվգենի Պետորսյանը, Աննա Մայիլյանը, Ֆլորա Մարտիրոսյանը, Արարատ Պետրոսյանը, Ջիվան Գասպարյան կրտսերը:
Ջիվան Գասպարյանը հանրությանը հայտնի է «Դուդուկի վարպետ»: Նա ոսկե մեդալի է արժանացել ՅՈՒՆԵՍԿՕ-ի չորս մրցույթներում, նրա երաժշտությունը հնչում է հոլիվուդյան և եվրոպական ֆիլմերում:

Placeholder