Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող 202 դպրոցներից լոկալ ջեռուցման համակարգ ունի 156-ը, որոնք այս տարի սկսելու են ջեռուցվել նոյեմբերի 15-ից: Այս մասին այսօր հայտնեց Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը: Նա նշեց, որ լոկալ ջեռուցման համակարգ չունի Երևանի 46 դպրոց, որոնց համար համակարգեր կկառուցվեն առաջիկա երկու տարում:
Կ. Արեյանի խոսքով, այս տարի շահագործման է հանձնվել 71 կաթսայատուն` պատրաստ գործարկման, բացառությամբ, երեք դպրոցի կաթսայատների, որոնք որոշ տեխնիկական պաճառներով մեկ շաբաթով ուշ կհանձնվեն շահագործման: Քաղաքապետի առաջին տեղակալը վստահեցրեց, որ բոլոր դպրոցների կաթսայատներում իրականացվել է փորձարկումներ, որոնց ընթացքում ի հայտ եկած թերությունները շտկվել են:
Նա հայտնեց, որ այս տարի լոկալ ջեռուցման համակարգ է կառուցվել նաև 13 նախադպրոցական հաստատությունների և Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գործող երեք երաժշտական դպրոցների համար: Այսօր Երևանում 169 նախադպրոցական հաստատություններից լոկալ ջեռուցման համակարգ ունի միայն 33-ը:
Կ. Արեյանի նշեց, որ այն 46 դպրոցները, որոնք չունեն լոկալ ջեռուցման համակարգեր, դրանց համար Երևանի համաքաղաքային կապիտալ ծախսերից տրամադրվել է 10 մլն դրամ, որպեսզի ամբողջովին թարմացվի ներդպրոցական մալուխային համակարգը: Այդ դպրոցներին, քաղաքապետի հանձնարարությամբ տրամադրվել է 104 հատ էլեկտրական տաքացուցիչներ, իսկ 136 նախադպրոցական հաստատություններին ` 514 հատ էլկտրական տաքացուցիչներ:

Placeholder