Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Բուդապեշտի Իտալական մշակութային կենտրոնում կայացել է Անտոնիա Արսլանի «Արտույտների ագարակը» վեպի հունգարերեն թարգմանության շնորհանդեսը, որին մասնակցել է նաև վեպի հեղինակը: Ողջույնի խոսքով ներկաներին է դիմել Բուդապեշտում Հայաստանի դեսպան Աշոտ Հովակիմյանը և բարձր է գնահատել հայերի, հունգարացիների և իտալացիների համագործակցությամբ կազմակերպված շնորհանդեսը` այն բնորոշելով որպես բազմամշակութային միջոցառում:
Նա գոհունակություն է հայտնել գրքի հուգարերեն թարգմանվելու կապակցությամբ և նշել, որ այն հունգար ընթերցողներին հնարավորություն կընձեռի ծանոթանալ Հայոց ցեղասպանության դրվագներից մեկին: Միջոցառմանը ելույթ է ունեցել նաև Անտոնիա Արսլանը ու ներկայացրել իր ստեղծագործությունը: Այս մասին տեղեկացնում են ԱԳՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Placeholder